Print this page
28/01/2020 - 09:20

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հանդիպումը Հ.Բ.Ը. միութեան անդամների հետ

Կիրակի, 19 յունւարի 2020 թ.-ին՝ Կրթական խորհրդի կազմը եւ Թեմական խորհրդի փոխատենապետ ու Կրթական խորհրդի հետ կապ՝ պրն. Արա Շահվերդեանը, ազգային առաջնորդարանի Կրթական խորհրդի ժողովասրահում հանդիպում ունեցան Թեհրանի Հայկական բարեգործական ընդհանուր միութեան վարչութեան անդամների հետ:

Հանդիպումը իրականացւեց Կրթական խորհրդի հրաւէրով, խօսւեց մի շարք հարցերի, ներկայ պայմանների, հետագայ երկուստեգ համագործակցութիւնների մասին:

Մասնաւորապէս խօսւեց «Մարի Մանուկեան» եւ «Գիւլբենգեան» դպրոցներից։

Պայմանաորւեցին մշակել hետագայ աշխատանքեր, որոնք արդիւնաւէտ կը լինեն մեր ազգային դպրոցների զարգացման համար: Թէ Կրթական խորհրդի ատենապետ` պրն. Ալֆրէդ Կարապետեանը, թէ պրն. Արա Շահվերդեանը եւ թէ Հ.Բ.Ը. միութեան նախագահ՝ պրն. Նժդէհ Մութաֆեանը իրենց խօսքում նշեցին, նման հանդիպումների կարեւորութեան եւ անհրաժեշտութեան մասին:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր