Հա

Համայնք

02/02/2020 - 10:50

Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէս «Արտակ Մանուկեան» թանգարանում

Հինգշաբթի, 30 յունւարի 2020 թ.-ին, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէսի պաշտօնական բացման միջոցառումը: Ցուցահանդէսին ցուցադրութեան է հանւել իրանահայ կանանց ձեռագործ արւեստից ցուցանմուշներ: 

Հինգշաբթի, 30 յունւարի 2020 թ.-ին, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէսի պաշտօնական բացման միջոցառումը: Ցուցահանդէսին ցուցադրութեան է հանւել իրանահայ կանանց ձեռագործ արւեստից ցուցանմուշներ: 

Բացման հանդիսութեանը իրենց մասնակցութիւնն էին բերել՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, ԻՔՈՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտէ) գլխաւոր պատասխանատու եւ Թեհրանի նահանգային մշակութային ժառանգութեան խորհրդի անդամ՝ դոկտ. Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Մշակոյթի եւ առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան ներկայացուցիչները ինչպէս նաեւ մի շարք պաշտօնական հիւրեր:

Ծրագրի բացումը կատարեց արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը, Տերունական աղօթքի կատարումով: Բացման խօսքով ելոյթ ունեցաւ թանգարանի տնօրէն՝ տկն. Ալիս Շահմուրադեանը այնուհետեւ տկն. Դիանա Յովհանիսեանը բացատրութիւններ փոխանցեց, պատմութեան մէջ հայ կնոջ դերի ինչպէս նաեւ Իրանում տարբեր ոլորտներում առաջինը հանդիսացող հայ կանանց մասին։

Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական բաժնից ու երկու քանոնի կատարումով հանդէս եկաւ Թրէյսի Նաւասարդեանը:

Օրւայ առիթով արտայայտւեցին ԻՔՈՄ-ի գլխաւոր պատասխանատու՝ դոկտ. Թաբաթաբային եւ տկն. Էդնա Զէյնալեանը: Դոկտ. Թաբաթաբային իր գնահատանքի խօսքը եւ գոհոինակութիւնը յայտնեց նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար, բարձր գնահատելով «Արտակ Մանուկեան» թանգարանի գործունէութիւնը:

Ծրագրին մասնակցող պրն. Նադեր Քարիմեան Աարդաշթին, թանգարանի տնօրինութեանը նւիրեց «Արմանիանէ Թեհրան» գրքից մէկական օրինակ։

Աւելի քան 200 հայ եւ պարսիկ այցելուներ ներկայ էին ծրագրի բացման հանդիսութեանը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։