Հա

Համայնք

03/02/2020 - 09:40

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառումը մէկ ակնթարթում

Չորեքշաբթի, յունւարի 22-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ եւս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:

Չորեքշաբթի, յունւարի 22-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ եւս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:

Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ, Կրթական խորհրդի կապ՝ Արա Շահվերդեանը, տեսուչներ, ուսուցիչ-ուհիներ, Կրթական խորհրդի յանձնախմբերի անդամներ, հայ ուսուցիչների միութեան անդամներ, Հայրենագիտական երեկոյեան դասընթացների դասախօսներ եւ հիւրեր:

Միջոցառումը իր տեսակի մէջ յաճոյական եւ զւարճալի ծրագիր էր:

Բացման խօսքով Կրթական խորհրդի շնորհաւորանքի խօսքը փոխանցեց փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը. «Ծնւեց մարգարէն, ով մարդկութեանն աւետեց բարութիւն ՝ երկիր մոլորակի վրայ օրհնութեան լոյս սփռելով: Աւելի քան 2020 տարի նոյն բարի լուրը շարունակում է հնչել աշխարհում՝ «Քրիստոս Ծնւեց եւ Յայտնւեց: Մեզ եւ Ձեզ Մեծ Աւետիս: Օրհնեալ է Յայտնութիւնը Քրիստոսի»:

Սիրելիներ, Ամանորը ամենաուրախ, ամենասպասւած եւ գեղեցիկ տօներից է, որն իր հետ բերում է ամենանւիրական երազանքների իրականցման նկատմամբ մեծագոյն հաւատ, փոխադարձ սրտաբուխ շնորհաւորանքներ եւ բազմաթիւ սպասելի եւ անակնկալ պահեր:

Այն նաեւ հաշւետւութեան պատեհ առիթ է, որ մարդ անհատը կատարում է ինքը իր անձի ու խղճի դիմաց եւ վստահաբար հաշւետու՝ իր շրջապատի նկատմամբ:

Երբ ասում ենք հաշւետու շրջապատի նկատմամաբ անպայման ուզում եմ անդրադառնալ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոնդակին՝ ուղերձին: Տարբեր հրամայականներիից ելնելով 2020 թւականը Վեհափառի կողմից հռչակւեց «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի»: Մենք բոլորս պարտաւոր ենք գործնական քայլերով սէր ու գուրգուրանք արտայայտել այդ անձանց նկատմամբ կարողանանք մեր աջակցութիւնն ու սրտցաւ վերաբերմունքը ցուցաբերել նրանց:

Ներկայիս կանգնած ենք տարբեր մարտահրւէրների դիմաց որոնց յաղթահարելու համար առաւել քան երբեք անհրաժեշտ է հաւաքական մտածողութիւն:

Հաւաքական մտածողութիւն՝ մեր մայրենի լեզւի եւ քրիստոնեական հաւատքի ուսուցման եւ պահպանման նպատակով, հայոց կրթօջախներում:

Հաւաքական մտածողութիւն՝ հայ նոր սերունդը, որպէս հայ ի մի բերելու, կրթելու, դաստիրակելու եւ զարգացնելու նպատակով:

Հաւաքական մտածողութիւն՝ ազգային եւ համահայկական գերխնդիրների լուծման նկատմամբ եւ հաւաքական մտածողութիւն՝ Հայաստանն ու Արցախը մշտավառ ապրում դարձնելու մեր մէջ:

Իւրաքանչիւր Ամանոր նոր մեկնարկ է ազդարաում:

Ցանկանում եւ լիայոյս ենք, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի յաջողակ եւ խօստումնալից, վերը նշւած մարտահրւէրներին դիմակայելու համար:

Այս նոր տարում բոլորին թող ուղեկցի յաղթանակը, նորանոր անձնական եւ աշխատանքային յաջողութիւնները եւ թող լինի նոր ձեռքբերումների սկիզբ:

Թող որ Նոր տարին բերի խաղաղութիւն եւ համերաշխութիւն աշխարհին, ի մասնաւորի Հայաստանին եւ ի սփռիւս աշխարհի»:

Միջոցառման գեղարւեստական մասի պատասխանատւութիւնը յանձնարարւած էր «Գիւլբենգեան» դպրոցին: Այն գեղեցիկ ձեւով վարեցին Լեռնիկ Նազարեանը եւ Ալենուշ Թորիկեանը: Միութեան ջերմ ու լուսաւոր յարկի տակ մի քանի ժամ շարունակ աշխուժութիւն էր, բարձր տրամադրութեան եւ ժպիտների պակաս նույնպէս չկար, անկաշկանդ, զւարճալի, ահա այսպէս կարելի է բնութագրել այդ օրւայ մթնոլորտը, որն ուրախ տարեմուտ էր ազդարարում բոլորին եւ խոստանում, էլ աւելի հետաքրքիր ակնթարթներով լի Նոր տարի։

Ընթացքում տրւեցին հետաքրքրաշարժ հարցեր եւ առաջադրանքներ, անդրադարձ եղաւ տարբեր հայ մեծանուն գրողների ստեղծագործութիւններին: Ասմունքների եւ երգերի գեղեցիկ կատարումներով հանդէս եկան մեր սիրելի ուսուցիչները, որոնք էլ աւելի բարձրացրեցին ներկաների տրամադրութիւնը: Առաջադրանքներին եւ հարցերին ճիշտ պատասխանող խումբը հաւաքելով բարձր նիշեր պարգեւներ ստացաւ ԿԽ-ի կողմից: Առիթ ընձեռնւեց Հ.Բ.Ը. միութեան նախագահ՝ Նժդեհ Մութաֆեանին եւս շնորհաւորելու ներկաներին:

Միջոցառման վերջում Սրբազան Հայրը իր հայրական խօսքն ու օրհնանքը յղեց բոլորին:

Սրբազան Հայրը իր խօսքում նշեց հետեւեալը. »Ես ուզում եմ սրտանց ու կրկին անգամ շնորհաւորել Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով: Յաճախ խօսւում է Նոր տարւայ եւ Ծննդեան տօների մասին, բայց հաւատացէք միջազգային գրականութեան մէջ էլ շատ յաճախ նշում են, որ Ծնունդի իրական տօնկատարութիւնը այն է, երբ մէկը կարողանայ ուրախացնել իր նմանին, Աստւած երկնքից երկիր իջաւ մեզ ուրախացնելու համար«: Նա իր խօսքով յորդորեց, որ իւրաքանչիւրը իրենից վանի անտարբերութիւն կոչւածը եւ փորձի մեծ ուշադրութիւն դարձնել շրջապատին: Սրբազան Հայրը անդրադարձաւ նաեւ , որ այս տարի լրանում է Սեւրի պայմանագրի 100 ամեակը, որը դեռ իրաւական ուժ ունի, եւ ամէն ինչ հնարաւոր է, որ մի օր Սեւրի դաշնագիրը իրագործման ընթացքի մէջ դրւի եւ մեր ժողովուրդը կարողանայ այդ դաշնագրով նախատեսւած իր պատմական հայրենիքը վերադարձնել: «Անկարելի բան չկայ հաւատացողի համար» շեշտեց Սրբազանը. «Մենք էլ հաւատանք, որ մեր հաւատքը մեզ անպայմանօրէն կառաջնորդի դէպի նորանոր յաղթանակներ: Մենք ունենք ազատ անկախ Հայաստան, ազատ անկախ Արցախ եւ անպայմանօրէն կը գայ այն օրը, երբ մենք կը կարողանանաք մեր ամբողջական իրաւունքների տէրը դառնալ»: Նա նաեւ իր գնահատանքի խօսքն յղեց Կրթական խորհրդին, ամէն տարի այս գեղեցիկ հաւաքոյթը կազմակերպելու համար:

Կրթական խորհուրդն իր յատուկ շնորհակալութիւնն է յայտնում հիւրընկալ՝ Հ.Բ.Ը. միութեան վարչութեանը, «Գիւլբենգեան» դպրոցի պաշտօնէութեանը, ներկաներին եւ բոլոր օժանդակող անձանց:

 

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Ախտահանիչ սարքերի եւ հեղուկի տրամադրում՝ դպրոցներին եւ մանակապարտէզներին
    Ախտահանիչ սարքերի եւ հեղուկի տրամադրում՝ դպրոցներին եւ մանակապարտէզներին

    Հաշւի առնելով կորոնավիրուսի արագ տեմպերով տարածումը եւ դրա դէմ պայքարի անհրաժեշտութեան առաջնահերթութիւնը, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ պարբերաբար կիրառւում են քայլեր վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

  • Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն
    Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն

    Չորեքշաբթի, թւականիս 21 հոկտեմբերին, ազգային առաջնորդարանի դահլիճում թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, Կրօնական խորհուրդի եւ քահանայից դասի մասնակցութեամբ՝ հոգեւորականների առաւել եւս աչալուրջ կերպով հոգեւոր ծառայութիւնների մատուցման եւ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող հակաահաբեկչական պատերազին եւ հայ ժողովրդին եւ հայ զինւորին զօրավիգ հանդիսանալու համար տեղի ունեցաւ խոհրդակցական ժողով-հանդիպում։

  • «Բարի գալուստ». Մանկապարտէզները սեպտեմբերի 22-ին իրենց դռներն են բացել փոքրիկների առջեւ
    «Բարի գալուստ». Մանկապարտէզները սեպտեմբերի 22-ին իրենց դռներն են բացել փոքրիկների առջեւ

    Սեպտեմբերի 22-ին (մեհրի 1), հայոց ազգային մանկապարտէզներում ղօղանջեց նոր ուսումնական վերամուտի մեկնարկի զանգը: Վերամուտի առիթով մանկապարտէզներ էին այցելել Կրթական խորհրդի անդամներ եւ քահանայ հայրեր, որոնք իրենց բարեմաղթանքի խօսքը յղեցին աշակերտութեանն ու մանկապարտէզների պաշտօնեաներին:

  • Սեպտեմբերի 5-ին հայկական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական 2020-2021 տարեշրջանը
    Սեպտեմբերի 5-ին հայկական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական 2020-2021 տարեշրջանը

    Չնայած նրան, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Թեհրանը գտնւում է վարակի կարմիր վիճակում, այնուամենայնիւ Կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից որոշում կայացւեց՝ սեպտեմբերի 5-ից սկսել դասերը հանրակրթական դպրոցներում:

  • Կորոնավիրուսին համընթաց՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը պատրաստ է ամէն տարբերակի
    Կորոնավիրուսին համընթաց՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը պատրաստ է ամէն տարբերակի

    Իրանում դպրոցական տարեմուտը այս տարի հակառակ ընկալեալ սովորութեան, որը լինում էր սեպտեմբերի 21-ին կամ 22-ին (Մեհր ամսի 1-ին) լինելու է սեպտեմբերի 5-ին, նկատի առնելով կորոնավիրուսի համաճարակը: Սեպտեմբերի 5-ին, Իրանում դպրոցական տարեմուտի հետ միասին, Թեհրանում տարեմուտ է նշւում նաեւ հայոց դպրոցներում, որոնց հարցով պատասխանատու մարմինն է Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։