Հա

Համայնք

04/02/2020 - 08:10

«Ակունք» կենտրոնի նկարչութեան ցուցահանդէս-վաճառքի միջոցառում

Հինգշաբթի, 30 յունւարի 2020 թւականին բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ մարմնամտային խանգարումներով հայ երեխաների օժանդակող «Ակունք» կենտրոնի նկարչութեան ցուցահանդէս-վաճառքի բացման հանդիսութիւնը, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան սրահում:

Հինգշաբթի, 30 յունւարի 2020 թւականին բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ մարմնամտային խանգարումներով հայ երեխաների օժանդակող «Ակունք» կենտրոնի նկարչութեան ցուցահանդէս-վաճառքի բացման հանդիսութիւնը, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան սրահում:

Բացման ծրագրին ներկայ էր թեմակալ առաջնորդը, որին ընկերակցում էր Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը:

Սրբազան Հայրը գնահատեց կենտրոնի սաների ինչպէս նաեւ տնօրինութեան ու աշխատակազմի գործունէութիւնը, նմանատիպ միջոցառում կազմակերպելու համար:

2020 թւականը Վեհափառ Հայրապետի տնօրինումով կոչւած է «Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի»: Ակունք կենտրոնը միշտ եղել է համայնքիս ազգայինների, բարերարների եւ բոլոր հայրենակիցների ուշադրութեան կենտրոնում ու տարբեր միջոցառումներում կենտրոնը վայելել է նրանց բարիացակամ մօտեցումը, սակայն նոր տարեշրջանում պէտքէ յատուկ ուշադրութիւն դարձնել կենտրոնի կազմակերպւելիք ծրագրերին ու հնարաւորինը ձեռնարկել որպէսզի կենտրոնը լաւագոյն կերպ կարողանայ իրականացնել իր նախատեսած ծրագրերը։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով
    Շնորհաւորանքներ՝ Ռամազան ծոմապահութեան ամսւայ առիթով

    Թեհրանի հայոց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը Ռամազանի ծոմապահութեան առիթով շնորհաւորական նամակներ է յղել՝ Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին, Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին, Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական ուժի ատենապետ հոջ. Ռէյիսիին եւ նախարարներին ու վարչակարգի այլ պաշտօնեաներին:

  • «Պատերազմի աչքերը»՝ արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի աչքերով
    «Պատերազմի աչքերը»՝ արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի աչքերով

    Երեւանի «Թերլեմեզեան» ցուցասրահում Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ բացւել է արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի՝ արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում արւած լուսանկարների «Պատերազմի աչքերը» ցուցահանդէսը:

  • Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ
    Ողջոյն մայր իմ քաղցր ու անուշ

    Ամէն անգամ, երբ գրիչը ձեռքս առած ուզում եմ մօր մասին ինչ որ բան գրել, դժւարանում եմ մի բան գրել, ոչ թէ որովհետեւ գրելիք չկայ կամ չեմ կարող գրել, այլ պարզապէս նրա համար, որ այնքան բան կայ գրելիք մօր, մօր տիպարի եւ մայրութեան նւիրական գաղափարի մասին, որ չգիտես որտեղից սկսել եւ որտեղ վերջակէտ դնես։ Այո՛, մայրութեան խորհուրդը անսահման է եւ անհուն եւ մենք հունաւոր էակներս դժւարանում ենք բառերով, թանձրացեալ ձեւով այն արտայայտել։

  • Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում
    Ճրագալոյցի եւ Զատկական տօնները Թեհրանի հայոց թեմում

    Շաբաթ, 3 ապրիլին մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ սուրբ եւ անմահ պատարագ։

  • Աւագ հինգշաբթիի արարողութիւնները՝ Թեհրանի բոլոր եկեղեցիններում
    Աւագ հինգշաբթիի արարողութիւնները՝ Թեհրանի բոլոր եկեղեցիններում

    Հայոց Առաքելական Եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը, Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ Հաղորդութեան խորհուրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 1-ին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։