Հա

Համայնք

05/02/2020 - 15:10

Խորհրդարանական ընտրութիւններ. Հաստատւել է եւս մէկ թեկնածուի արժանաւորութիւնը՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան շրջանի մանդատի համար

Իրանի խորհրդարանական ընտրութիւններին առաջադրւած իրանահայ թեկնածուների թիւը համալրւել է եւս մէկով: Պահապանների խորհրդին կից յանձնախմբի որոշմամբ հաստատւել է Արիս Շահբազեանի արժանաւորութիւնը,- տեղեկացնում է Պահապանների խորհրդին կից կեանքի կոչւած յանձնախումբը:

«ԱԼԻՔ» - Իրանի խորհրդարանական ընտրութիւններին առաջադրւած իրանահայ թեկնածուների թիւը համալրւել է եւս մէկով: Պահապանների խորհրդին կից յանձնախմբի որոշմամբ հաստատւել է Արիս Շահբազեանի արժանաւորութիւնը,- տեղեկացնում է Պահապանների խորհրդին կից կեանքի կոչւած յանձնախումբը:

Լուրի համաձայն՝ Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան շրջանի պատգամաւորութեան մանդատի համար առաջադրւած թեկնածուները (մինչեւ լուրի ձեւակերպելը) թւով հինգն են՝ Արա Շահվերդեանը, Ալբերտ Պօղոսեանը, Արիս Շահբազեանը, Կարէն Խանլարեանը եւ Սեւան Սոհրային:

Առայժմս պարզ չէ, թէ արդեօք Նոր Ջուղայից (Սպահանի եւ հարաւային իրանահայութեան շրջան) առաջադրւած թեկնածուներ՝ Էմին Յովսէփի եւ Ռոբերտ Բեգլարեանի անունների կողքին յայտնւելու է (կամ են) այլ թեկնածուներ, թէ ոչ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։