Հա

Համայնք

09/02/2020 - 08:20

Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների հանդիպում՝ Հ.Մ.Ա.Կ.-ի ներկայացուցիչների հետ

Երեքշաբթի, 2020 թւականի յունւարի 28-ին Թեմական խորհրդի կողմից կազմակերպւել էր հանդիպում Կրթական խորհրդի, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան եւ 44-րդ Համադպրոցական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի ներկայացուցիչների միջեւ:

Երեքշաբթի, 2020 թւականի յունւարի 28-ին Թեմական խորհրդի կողմից կազմակերպւել էր հանդիպում Կրթական խորհրդի, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան եւ 44-րդ Համադպրոցական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի ներկայացուցիչների միջեւ: Հանդիպման հիմնական նպատակն էր Համադպրոցական խաղերի կազմակերպումը, անցկացումը եւ խաղերին աշակերտների մասնակցութեան ակտիւացումը:

Այդ խաղերը առիթ են տալիս աշակերտութեանը մօտիկից շփւելու միութիւնների աշխատանքներին, ընդգծելով մարզանքի կարեւորութիւնը: Հանդիպմանը հնչեցին մի շարք հարցեր եւ առաջարկներ: Նմանատիպ հանդիպումները արդիւնաւէտ են եւ հնարաւորութիւն են ընձեռնում հարցերի աւելի անմիջական քննարկման եւ դրանց շուտափոյթ լուծումներ գտնելու պայմաններ են ստեղծւում:

 

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։