Հա

Համայնք

09/02/2020 - 13:10

Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ, 6 եւ 7 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց հսկումի արարողութիւն եւ շաբաթ 8 փետրւար 2020 թ.-ին մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. արարողութեանը նախագահեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը:

Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ, 6 եւ 7 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց հսկումի արարողութիւն եւ շաբաթ 8 փետրւար 2020 թ.-ին մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. արարողութեանը նախագահեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը:

Սոյն տօնը նա եւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբում յիշատակեց Ղուկասի աւետարանից (ՂԿ 21.1-4)՝ «Այրի կնոջ լուման - 21 Մինչ Յիսուսն իր շուրջն էր դիտում, տեսաւ մեծահարուստ մարդկանց, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նւէրներն էին գցում: Տեսաւ նաեւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց գանձանակի մէջ: Յիսուսն ասաց իր աշակերտներին. Հաստա՛տ իմացէք, որ այդ աղքատ այրին բոլորից աւելի գցեց գանձանակի մէջ: Միւսներն ամենքն էլ իրենց աւելորդ գումարներից նւիրեցին Աստծուն, մինչ նա, չնայած իր աղքատութեանը, իր ամբողջ ապրուստը գցեց»:

Յիշատակելով նաեւ նոյն աւետարանից (ՂԿ 21.5-19) «Տաճարի կործանման մասին, Ոմանք, տաճարի մասին խօսելով՝ ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարւած: Յիսուսն ասաց. -Այս բոլորը, որ դուք տեսնում էք, պիտի քանդւեն. օր պիտի գայ, երբ քարը քարի վրայ չպիտի մնայ: Նրանք հարցրեցին. - Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ: Ի՞նչ նշանով կիմանանք, թէ ե՛րբ կը պատահի այդ: Յիսուսն ասաց. - Զգո՛յշ եղէք, չխաբւէ՛ք: Շատերը կը գան իմ անունով եւ կասեն. «Ես եմ Քրիստոսը». կամ՝ «Ժամանակը հասել է»: Բայց մի՛ հետեւէք նրանց: Երբ լսէք պատերազմների ձայներ եւ խռովութիւնների մասին, չսարսափէ՛ք, որովհետեւ նախ պէտք է որ դրանք պատահեն: Սակայն դա չի նշանակում, որ աշխարհի վախճանն է: Եւ շարունակեց. - Ազգերը ազգերի դէմ պիտի կռւեն, եւ թագաւորութիւնները՝ թագաւորութիւնների դէմ: Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան եւ տարբեր տեղերում՝ սով եւ համաճարակ: Սարսափազդու եւ մեծամեծ նշաններ պիտի երեւան երկնքից: Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն եւ հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում եւ բանտ նետեն. իմ պատճառով ձեզ թագաւորների եւ կառավարիչների առաջ պիտի տանեն: Դա առիթ պիտի լինի ձեզ համար՝ վկայութիւն տալու իմ մասին: Հէնց այժմւանից ձեր մտքում թող լինի սա. սկզբից մի՛ մտածէք, թէ ի՛նչ պատասխան պիտի տաք, որովհետեւ ես ձեզ կը տամ պէտք եղած խօսքը, եւ իմաստութիւնը, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: Նոյնիսկ ձեր ծնողները, եղբայրները, ազգականներն ու բարեկամները պիտի մատնեն ձեզ, սպանեն ձեզանից ոմանց: Ամէն մարդ իմ պատճառով պիտի ատի ձեզ: Բայց ձեր գլխից մի մազ անգամ չի կորչի: Եւ ձեր համբերութեամբ դուք կը փրկէք ձեր հոգիները»:

Սրբազան Հայրը քարոզի մի այլ բաժնում շեշտեց, որ՝ «Քրիստոսի ամբողջ պատմածները հիմնաւորւած են համբերութեան վրայ: Համբերութիւնը մարդկային կեանքի մէջ այն զգացումն է, այն մտածումը եւ կամքի այն արտայայրոթիւնը, որով նա կը կարողանայ ամէն տեսակ նեղութիւններին եւ ուրախութիւններին դիմանայ: Նեղութիւնները, հալածանքները եւ չարչարանքները փորձիչն են, բայց նոյն քան էլ ուրախութիւնները եւ հաճոյակատարութիւնները փորձիչ են, հետեւաբար Քրիստոս կասէ «Նա ով կը համբերի այդ բոլորը նա իր հոգին կը փրկէ»»:

Սրբազան Հայրն աւելացրեց՝ «Համբերութիւնը բանալին է յաջողութեան եւ հաւատքի զօրութեան: Երանի բոլոր նրանց ովքեր իրենց կեանքը ապրում եմ աւետարանական համբերատարութեամբ:» նշելով՝ «Որեւէ գործի յաջողութեան գաղտնիքը համբերութիւնն է: Մեր պատմութեան ընթացքում քանդւել են գեղեցիկ, հոյակապ եկեղեցիններ: Քարեղէն կառոյցները կը քանդւեն բայց հոգեղէն կառույցները կը մնան եւ կը գոյատեւեն: Ս. Սարգիս զօրավարը հոգեղէն կառույցի էութիւնը մեզ կտակ թողեց»:

Թեմակալ առաջնորդը իր քարոզի ընթացքին յայտնեց՝ «Այսօր մենք հաւաքւած ենք, Ս. Սարգսի յիշատակով եւ հաւատքով զորանալու: Ինչ գեղեցիկ բան է երբ մարդ կարողանում է իր փրկչի կեանքին հետեւել եւ բոլորս սիրելիններ կոչւած ենք մեր հայրերի հաւատքով գործելու եւ ապրելու»:

Թեմակալ առաջնորդը շնորհաւորեց Սարգիս եւ Մարտիրոս անունները կրող հայորդիներին:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ մատաղի օրհնութիւն եւ ապա հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու հիմնադիր բարերարների՝ Սարգսեան ընտանիքի մահացած անդամների հոգիների խաղաղութեան համար, առողջութիւն ու Աստւածային առաջնորդութիւն մաղթելով իրենց զաւակներին:

Այնուհետ եւ Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդն, պատրաստել էր աւանդական հարիսա, որը օրհնութիւնից յետոյ բաժանւեց բոլոր հաւատացեալներին: Յայտնենք, որ այս տարւայ հարիսայի բարերան էր պրն. Արթին Խուդավերդեանը:

Տօնի առիթով, Ս. Սարգիս եկեղեցու խորհուրդը, Հ.Բ.Ը. Միութեան սրահում, ճաշկերոյթ էր կազմակերպել, քահանայից դասի, Թեհրանի բոլոր եկեղեցիների խորհրդների անդամների, դպրաց դասի, Ս. Սարգիս եկեղեցու բարերարների համար:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ
    Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ

    Նոր տարւայ - Նոռուզի - տօնական այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի առաջացրած համաճարակի պատճառով տագնապի է մատնւած, մենք աղօթախառն ու անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք իրանցի մեր հայրենակիցներին եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ արեւշատ երկար կեանք։

  • ՏԵՂԵԿԱՆՔ
    ՏԵՂԵԿԱՆՔ

    Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին, կորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա առաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ:

  • Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները
    Համբերութեամբ դիմագրաւենք ամէն տեսակի դժւարութիւնները

    Այս օրերին ողջ աշխարհը բռնւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ։ Չինաստանից ծայր արած, արագավազ նժոյգի նման, արշաւում է, ամէն տեղ ահ ու սարսափ տարածելով. պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները ի տես եւ ի լուր այս նոր տեսակ Աժդահակի հնարաւոր ամէն միջոցի են դիմում նրա առթող վնասը նւազագոյնի իջեցնելու։

  • Ողջոյն հայ կանանց
    Ողջոյն հայ կանանց

    Մեր ժողովրդի պատմութեան իսկ վկայութեամբ հայ կինը իր առաքինութեամբ, հաւատարմութեամբ, անձնուրացութեամբ, հայրենասիրութեամբ, քրիստոնէական հաւատքով, ծնողական գուրգուրանքով եղել է եւ է օրինակելի եւ զօրութեան ու ներշնչման աղբիւր։

  • 2020 թւականի առաջին Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում
    2020 թւականի առաջին Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում

    Երեքշաբթի, 25 փետրւարի 2020 թւականին Թեհրանի Ս. Սարգիս Մայր Եկեղեցում, առաւօտեան ժամը 9։30-ին, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. սրք. Սարգսեանի ու հոգեւոր դասի մասմակցութեամբ եւ աղօթակցութեան հաւատացեալ ժողովրդի՝ սկսւեց Մեծ պահքի հաւաքական Արեւագալի ժամերգութիւնը, որը յետայսու իւրաքանչիւր երեքշաբթի, հերթաբար պիտի տեղի ունենայ թեմիս ծխական եկեղեցիներում իսկ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին էլ առաւօտեան ճշտւած ժամերին կը կատարւի նոյն ժամերգութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։