Հա

Համայնք

15/02/2020 - 14:40

Դոկտ. Կարէն Խանլարեանի կոչը

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին ութ տարիների ընթացքում լաւ ու վատ օրեր, ծանր ու սահուն պահեր ենք անցել Իրանի մեծ ժողովրդի հետ միասին: Ձեր ազգային բարձր գիտակցութեան շնորհիւ հնարաւոր է դարձել լուծել մեր համայնքային եւ անձնական բազում խնդիրներ:

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին ութ տարիների ընթացքում լաւ ու վատ օրեր, ծանր ու սահուն պահեր ենք անցել Իրանի մեծ ժողովրդի հետ միասին: Ձեր ազգային բարձր գիտակցութեան շնորհիւ հնարաւոր է դարձել լուծել մեր համայնքային եւ անձնական բազում խնդիրներ:

Այժմ կանգնած ենք Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւնների առջեւ, որին անտարակոյս խիտ շարքերով մասնակցելու ենք մէկ անգամ եւս յանուն Իրանի անկախութեան եւ հողային ամբողջականութեան պահպանման, ի խնդիր մեր երկրի բազմակողմանի զարգացման ու վասն իրանահայութեան սահմանադրական իրաւունքների ամրագրման:

Արդ, երախտագիտութեան բուռն արտայայտութիւններով եմ ցանկանում խոնարհւել Ձեր՝ Սեպուհ արք. Սարգսեանի, Գրիգոր եպս. Չիֆթճեանի, Թեհրանի թեմի եւ Ատրպատականի թեմի ազգային, իշխանութիւնների, յարակից ժողովների եւ մարմինների, մարզամշակութային միութիւնների, հայոց դպրոցների, ուսուցիչների եւ աշակերտների, դասախօսների եւ ուսանողների, «Ալիք» հաստատութեան, «Պայման» եւ «Յոյս» պարբերականների եւ միւս բոլոր միաւորների եւ ազգայինների առջեւ, ովքեր իրենց անվերապահ մօտեցումներով սատարեցին նւաստիս` հայ պատգամաւորի պատասխանատւութիւնը վստահ քայլերով կրելու գործում:

Այժմ որդիական ակնածանքով եւ խորին ափսոսանքով եմ նշում, որ առողջական վիճակի բերումով, նախընտրում եմ չշարունակել պատգամաւորութեան այս սրբազան պարտքը, որը փորձել եմ կատարել ութ տարի շարունակ, ծառայելով այն բոլոր նպատակներին, որոնց իրականացման գործը վստահել էիք նւաստիս:

Վսեմագոյն հաւաստիքներս եմ տալիս առ այն, որ ինչպէս միշտ լինելու եմ Ձեր կողքին, նոյն ոգով, նոյն նպատակների համար աշխատելու նոյն պատրաստակամութեամբ:

 

Ձերդ`

Կարէն Խանլարեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։