Հա

Համայնք

17/02/2020 - 14:20

Արա Շահվերդեանը՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» սրահում. «Կարեւոր է հզօր եւ կայուն Իրանը»

Շարունակւելով 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւը, երէկ, փետրւարի 16-ին թեկնածու Արա Շահվերդեանը ընկերակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի եւ իր շտաբի պատասխանատուների, այցելեց Զէյթուն քաղաքամասի շտաբները, որից յետոյ թեկնածու Արա Շահվերդեանը եւ ընկերակցող կազմը մասնակցեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» դահլիճում քաղաքամասի ականաւոր դէմքերի հետ կազմակերպւած մտերմիկ հանդիպմանը:

«ԱԼԻՔ» - Շարունակւելով 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւը, երէկ, փետրւարի 16-ին թեկնածու Արա Շահվերդեանը ընկերակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի եւ իր շտաբի պատասխանատուների, այցելեց Զէյթուն քաղաքամասի շտաբները, որից յետոյ թեկնածու Արա Շահվերդեանը եւ ընկերակցող կազմը մասնակցեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» դահլիճում քաղաքամասի ականաւոր դէմքերի հետ կազմակերպւած մտերմիկ հանդիպմանը:

Սկզբում միութեան վարչութեան նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը ողջունելով պատգամաւորին, թեկնածուին եւ հրաւիրեալներին անդրադարձաւ ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան մասին եւ նշեց, որ հաւաքի նպատակն է՝ մտքերի փոխանակում կատարել ընտրութիւնների հարցով:

Հանդիպմանը, հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Նա կարեւորելով կազմակերպւած հանդիպումը ընդգծեց, որ ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան մասին կայ մի հին տրամաբանութիւն, որը գալիս է Իրանի Սահմանադրական շարժման օրերից, երբ Իրանում կազմւեց խորհրդարան եւ հէնց այն ժամանակւանից հայերին եւ կրօնական այլ փոքրամասնութիւններին յատկացւեց աթոռ, սկսած այդ ժամանակւանից հայ համայնքը պարտաւորութիւն է ստանձնել օգտւելու Սահմանադրական օրէնսգրքում ամրագրւած իր իրաւունքները: Նա ապա անդրադառնալով առաջիկայ ընտրութիւններին ընդգծեց, որ ինքը ելնելով իր առողջական պայմաններից հրաժարւել է իր թեկնածութիւնից, սակայն քանի որ լաւապէս իրազեկ է թեկնածու Արա Շահվերդեանի կարողութիւնների եւ ազգային վարքագծի մասին, էլ աւելի հանգիստ մտքով է հրաժարւում իր թեկնածութիւնից:

Հանդիպմանը հրաւիրւեց ներկաներին իր խօսքը փոխանցելու թեկնածու Արա Շահվերդեանը, ով իր երախտագիտութիւնը յայտնելով միութեանը ընձեռնած առիթի համար եւ բոլոր հրաւիրեալներին ներկայութեան կապակցութեամբ, հակիրճ գծերով անդրադարձաւ իր կենսագրական տւեալներին եւ ներկայացրեց ազգային մարմիններում, միութիւններում ու պետական շրջանակներում զբաղեցրած իր հանգամանքների մասին, որոնք արդիւնքը համարեց քաղաքամասի բնակիչների իրեն ունեցած վստահութեան: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ հզօր եւ կայուն Իրանի անհրաժեշտութեանը եւ իրանահայ համայնքի ներդրումների մասին, ժողովրդին քաջալերելով մասնակցեն ընտրութիւններին: Նա ընդգծեց, որ շարունակելու է նոյն այն ուղին, որը իրականացրել են Իսլ. խորհրդարանում հայ պատգամաւորները ընդհուպ հանգուցեալ Հրայր Խալաթեանից մինչեւ այսօր: Արա Շահվերդեանը նշեց, որ կան համայնքային մի շարք անաւարտ մնացած հարցեր, որոնց իրականացման համար ոչ մի ջանք չի խնայել գործող պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ շեշտեց, որ պատգամաւոր ընտրւելու դէպքում օգտւելով դոկտ. Կարէն Խանլարեանի խորհուրդներից, կը շարունակի դրանք ի կատար ածել, ինչպէս Հ. Մ. Մ. «Րաֆֆի» մարզահամալիրի հարցը, որը համարւում է համայնքային հարց: Նա շնորհակալութիւն յայտնեց իրեն հովանաւորող բոլոր միութիւններին ու անհատներին:

Վերջում հնչեցին տեսակէտներ, հարցումներ եւ առաջարկներ:   

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։