Հա

Համայնք

18/02/2020 - 09:30

Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէսի փակման հանդիսութիւն

Չորեքշաբթի, 12 փետրւարի 2020 թ.-ի առաւօտեան, փակումը կատարւեց՝ «Արտակ Մանուկեան» թանգարանում կազմակերպւած իրանահայ կանանց ձեռարւեստի ցուցահանդէսի: Շուրջ կէս ամիս տեւողութեամբ ցուցահանդէսին ցուցադրութեան դրւեցին իրանահայ կանանց ձեռագործ եւ ասեղնագործութիւն արւեստներից ցուցանմուշներ:

Միջոցառմանը ներկայ էին՝ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, «Հայ կին» եւ քոյր միութիւնների («Անահիտ», «Անի», «Արմենուհի» միութիւններ) վարչութիւնների ներկայացուցիչները եւ ցոյցի դրւած աշխատանքների հեղինակները։

Սրբազան Հայրը շրջելով ցուցասրահի տարածքը դիտեց բոլոր ձեռքի աշխատանքները, լսելով հեղինակների բացատրութիւնները իրենց աշխատանքների մասին:

Թեմակալ առաջնորը ողջունեց կատարած աշխատանքը, բարձր գնահատելով նմանատիպ աշխատանքների կազմակեպումը:

Իւրայատուկ խանդաւառութեամբ եւ մտերմիկ մթնոլորտում ընթացաւ ցուցահանդէսի փակման հանդիսութիւնը։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։