Հա

Համայնք

19/02/2020 - 14:10

Իսլ. խորհրդարանի թեկնածու՝ Արա Շահվերդեանի հանդիպումը թեհրանահայ գործարար արտադրողների հետ

Այսօր, չորեքշաբթի, փետրւարի 19-ին, ժամը 10-ին, Իսլ. խորհրդարանի թեկնածու Արա Շահվերդեանը եւ գործող պատգամաւոր, դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեհրանի Խաքէ Սեֆիդ եւ Սազմանէ-Աբ շրջաններում գտնւող, Եարիջանեան եղբայրների արտադրական կենտրոնում հանդիպեցին այդ շրջանում հաստատւած, մեծ թւով հայ գործարարների հետ։

«ԱԼԻՔ» - Այսօր, չորեքշաբթի, փետրւարի 19-ին, ժամը 10-ին, Իսլ. խորհրդարանի թեկնածու Արա Շահվերդեանը եւ գործող պատգամաւոր, դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեհրանի Խաքէ Սեֆիդ եւ Սազմանէ-Աբ շրջաններում գտնւող, Եարիջանեան եղբայրների արտադրական կենտրոնում հանդիպեցին այդ շրջանում հաստատւած, մեծ թւով հայ գործարարների հետ։

Հանդիպումը, որը նախաձեռնւել էր «Եարիջանեան եղբայրների» եւ Իրանի հայ արհեստաւորների միութեան համատեղ ջանքերի շնորհիւ, ներկայ էին մեծ թւով գործարար-արհեստաւորներ, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ, Արա Շահվերդեանի ընտրական շտաբի պատասխանատուները։

Միջոցառումը սկսւեց Հերւիկ Եարիջանեանի ողջոյնի եւ բարի գալստեան խօսքով: Ապա ելոյթ ունեցաւ դոկտ. Կարէն Խանլարեանը յայտարարելով, որ խորհրդարանական ընտրութիւններին իր ողջ կարողութեամբ հովանաւորում է Արա Շահվերդեանին: Նա բոլոր ներկաներին կոչ ուղղեց, որ իրենք եւս իրենց ձայնը տան Արա Շահվերդեանին։

Ապա ելոյթ ունեցաւ Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի թեկնածուն: Արա Շահվերդեանը ներկայացնելով իր ծրագրային դրոյթները, յոյս յայտնեց, որ ընտրւելու դէպքում, շարունակելու է իր նախորդների որդեգրած՝ ժողովրդին ամբողջական նւիրւածութեամբ ծառայելու գործելաոճը։ Ապա նա կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայ գործարարների դերին եւ այն մեծ յարգանքին ու հեղինակութեանը, որը վայելում են մեր գործարարները:

Վերջում պատգամաւորի թեկնածուին ուղղւեցին հարցեր, որոնց սպառիչ պատասխան տւեց Արա Շահվերդեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։