Հա

Համայնք

25/02/2020 - 08:20

Հայոց ազգ. «Արաքս» դպրոցում տեղի ունեցաւ «Արտադրութեան նորարարներ» խորագրով ցուցահանդէս-վաճառք

Երկուշաբթի, 10 փետրւարի 2020 թւականին հայոց ազգ. «Արաքս» դպրոցում տեղի ունեցաւ «Արտադրութեան նորարարներ» խորագրով ցուցահանդէս-վաճառքը՝ միջնակարգի Ա շրջանի աշակերտների միջոցով պատրաստած աշխատանքներից:

Երկուշաբթի, 10 փետրւարի 2020 թւականին հայոց ազգ. «Արաքս» դպրոցում տեղի ունեցաւ «Արտադրութեան նորարարներ» խորագրով ցուցահանդէս-վաճառքը՝ միջնակարգի Ա շրջանի աշակերտների միջոցով պատրաստած աշխատանքներից:

Սոյն ցուցահանդէս-վաճառքը կազմակերպւել էր աշակերտութեան տաղանդն ու կարողութիւնները յայտնաբերելու, նրանց մէջ արտադրութեան եւ գործարարութեան ոգի ներշնչելու եւ բարեգործութեան մղելու նպատակով:

Միջոցառման առիթով «Արաքս» դպրոցի միջնակարգի Ա շրջանի աշակերտութիւնը մի գումար նւիրեցին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Հոգեւոր Եղբայրակցութեան «Բարի հովիւ» բարեսիրական խմբին՝ կարիքաւոր ընտանիքներին օգնելու համար:

Հարկ է նշել սոյն միջոցառմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանը, վեցերորդ շրջանի Ուսումնադաստիարակչութեան տնօրէն՝ պրն. Նազարեանը, Դաստիարկութեան եւ միջնակարգի ուսցման փոխտնօրէններ՝ պարոնայք Քուշքին եւ Քարիմին, տնօրէնի խորհրդատու՝ պրն. Շահսաւարին, միջնակարգի ուսուցման պատասխնատու՝ տկն. Բուսթանարան, Հանրային կապի պատասխնատու՝ տկն. Մուսիւանդը եւ «Բարի հովիւ» բարեսիրական խմբի ներկայացուցիչները:

 

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։