Հա

Համայնք

27/02/2020 - 14:00

Հարցազրոյց՝ նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ՝ Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի տարածքի հարցի շուրջ

Նախ շնորհաւորում ենք Ձեզ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Իրանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ընտրւելու կապակցութեամբ:

Նախ շնորհաւորում ենք Ձեզ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Իրանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ընտրւելու կապակցութեամբ:

 

Հ.- Ըստ համալիրի պատասխանատուների ու շատ ազգայինների՝ «Րաֆֆի» համալիրի տարածքի հարցի լուծումը կիրականանայ միայն գնման եղանակով, որը ինչպէս շատերին է յայտնի կարող է իրագործել մեր հայ ազգի ու համայնքում յայտնի ազգային, հասարակական գործիչ ու բարերար պրն. Հենրիկ Տէր-Ղուկասեանը: Արդեօք համաձա՞յն էք այս կարծիքի հետ:

Պ.- Շնորհակալ եմ Ձեր յայտնած շնորհաւորանքի համար:

Այո, համաձայն եմ այս կարծիքի հետ, որ դա «Րաֆֆի» համալիրի հարցի լաւագոյն եւ միակ լուծումն է:

Թէեւ պէտք է ասել, որ եթէ հարցերը ընթանան աննախատեսելի բարդութիւնների մթնոլորտում, ապա կարող է «Րաֆֆի» համալիրի իրաւական տիրոջ ժառանգները փորձեն տարածքը վաճառել այլ գնորդի: Դոկտ. Կարէն Խանլարեանն ամէն ջանք գործադրել է եւ կը շարունակի գործադրել, որ նման մթնոլորտ չստեղծւի եւ ազգային բարերար պրն. Հենրիկ Տէր-Ղուկասեանին վաճառւի սոյն տարածքը: Մշտապէս բարձր ենք գնահատել պրն. Հենրիկ Տէր-Ղուկասեանի ազգանւէր այս քայլը: Թէեւ նւաստս պատգամաւորի պաշտօնը պաշտօնապէս զբաղեցնելու է յունիս ամսից սկսեալ, այնուամենայնիւ այսօրւանից պատրաստ եմ ամէն կերպ աջակցել այս յոյժ կարեւոր գործին։

 

Հ.- Ինչպէս տեղեակ էք, արդէն վաղուց է, որ դատավճիռ կայացւել է համալիրի տարածքի կապակցութեամբ ու դատարանի միջոցով որեւէ քայլ հնարաւոր չէ վերցնել այս ուղղութեամբ: Ինչպէս էք մեկնաբանում պրն. Հենրիկ Տէր-Ղուկասեանի կողմից նախատեսւած քայլի՝ գնելու պատրաստակամութեանը եւ Ձեր կողմից արւած հարցին օժանդակելու յայտարարութեանը:

Պ.- Ինչպէս նշեցի, կարեւոր եւ ազգանւէր քայլ է արել պրն. Հենրիկ Տէր-Ղուկասեանը, եւ ես որպէս, թէ՛ ապագայ պատգամաւորի, թէ՛ որպէս ազգային իշխանութեան պատասխանատուի եւ թէ, որպէս իրանահայի, թիկունք կը կանգնեմ նրան այս ազգանւէր գործը իրականացնելու համար եւ ոչ մի ճիգ ու ջանք չեմ խնայելու:

Որովհետեւ հարցը, ինչպէս յայտարարել ենք բազմիցս, ոչ միայն «Րաֆֆի» միութեան անդամների այլ համայն իրանահայութեան հարցն է։

 

Հ.- Ինչպէ՞ս էք տեսնում «Րաֆֆի» համալիրի ապագան:

Պ.- «Րաֆֆի» համալիրը, իր աւելի քան 40 տարիների գործունէութեամբ, մեծ դեր է ունեցել եւ դեռեւս ունի մեր համայնքի հայ պատանիների եւ երիտասարդների մշակութային եւ մարզական պատրաստութեան եւ զարգացման գործում եւ այդպիսով նպաստել է ազգապահպանմանը: Հաւատում եմ, որ «Րաֆֆի» համալիրը դեռ երկար տարիներ կը շարունակի իր այս գործունէութիւնը եւ անտարակոյս՝ նրան, որպէս իրանահայ համայնքի անբաժան մասնիկ, սպասւում է պայծառ ապագայ։

 

Հարցազրոյցը վարեց դոկտ. Ռուբէն Սարդարեանը

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։