Հայ աշակերտները այսուհետ հնարաւորութիւն ունեն առցանց ռեժիմով հետեւելու հայերէն առարկաների դասերին:
«ԱԼԻՔ» - Հայ աշակերտները այսուհետ հնարաւորութիւն ունեն առցանց ռեժիմով հետեւելու հայերէն առարկաների դասերին:
Այս կապակցութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը յայտարարութեամբ է հանդէս եկել, համաձայն որի շուտով հայ աշակերտներին է ներկայացւելու սոցիալական ցանցերում (թելեգրամում) գործող յատուկ կանալը, որով համապատասխան օղակների համար առցանց տեսադասերի, ինչպէս նաեւ հայերէն առարկաների համար նախատեսւած նիւթեր պիտի տեղադրւի:
Այս մասին է տեղեկացրել Թ. Հ. Թ. հասարակայնութեան հետ կապերի գրասենեակը յիշեցնելով, որ նշւած թելեգրամային կանալը նախկինում աշխատել է նոյն՝ «Կրթական խորհրդին կից յանձնախմբերի, եւ հայոց դպրոցներում կատարւած տարած աշխատանքների զեկուցագրեր» անունը կրելով, որին հնարաւոր է միանալ @krt-hanrakap անւանումը որոնելով: