Հա

Համայնք

02/03/2020 - 11:00

Հիգիենայի միջոցների առաքում Թեհրանի հայոց ազգային դպրոցներ

Հաշւի առնելով կորոնավիրուսի դէմ պայքարի անհրաժեշտութեան առաջնահերթութիւնը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կիրառւում են մի շարք քայլեր կապւած վիրուսի տարածման դէմ:

Հաշւի առնելով կորոնավիրուսի դէմ պայքարի անհրաժեշտութեան առաջնահերթութիւնը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կիրառւում են մի շարք քայլեր կապւած վիրուսի տարածման դէմ:

Հինգշաբթի, 27 փետրւարի 2020 թ.-ին Թեհրանի բոլոր հայկական դպրոցներին եւ մանկապարտէզներին է տրամադրւել մի շարք անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, խոնաւ ալկոհոլային անձեռոցիկներ, պաշտպանիչ դիմակներ եւ տեղեկատւական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացւում է նոր վիրուսի, դրանով չվարակւելու անհրաժեշտ քայլերի մասին։

Նշելի է նաեւ, որ առաջիկայում կը տրամադրւեն նաեւ աւտոմատ ջերմաչափման համար նախատեսւած թւային ջերմաչափներ եւ ախտահանող նիւթեր:

Հետեւելով մի շարք պարզ կանոնների կը կարողանաք խուսափել վիրուսով վարակւելու վտանգից.

- Պարբերաբար լւացէք ձեռքերը

- Ձեռքերով մի դիպչէք ձեր աչքերին, քթին, բերանին

- Խուսափէք գրիպի եւ հարբուխի ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումներից

- Եթէ հիւանդ էք, պարզապէս մնացէք տանը

Առողջութիւն բոլորիդ:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Կ.Օ.Մ.-ի անդամների հետ հանդիպում
    Կ.Օ.Մ.-ի անդամների հետ հանդիպում

    Երեքշաբթի, մայիսի 26-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ Կ.Օ.Մ.-ի հետ կապ՝ պրն. Արամ Նովշադեանի հանդիպում ունեցան Թ.Հ.Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնի անդամների հետ:

  • Լազերային ջերմաչափերի տրամադրումը դպրոցներին եւ մանկապարտէզներին
    Լազերային ջերմաչափերի տրամադրումը դպրոցներին եւ մանկապարտէզներին

    Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ իրականացւում են անհրաժեշտ քայլեր, նպատակաուղղւած կորոնա տիպի վիրուսի կանխարգելման տարածման դէմ:

  • Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալի հետ հանդիպում
    Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալի հետ հանդիպում

    Շաբաթ, 2020 թւականի մայիսի 9-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, «Արաքս» դպրոցի տեսչուհի ու Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ՝ Անի Մանուկեանը եւ «Թունեան» տարրական դպրոցի փոխտեսչուհի՝ Շաքէ Աւետեանը հանդիպում ունեցան Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալ՝ դոկտ. Ռոբուշէի հետ:

  • Հայկական դպրոցների ախտահանման աշխատանքների 2-րդ փուլ
    Հայկական դպրոցների ախտահանման աշխատանքների 2-րդ փուլ

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում եւ ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան եւ Շրջանային քաղաքապետարաններ:

  • Ախտահանում հայկական դպրոցներում
    Ախտահանում հայկական դպրոցներում

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում եւ ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան եւ Շրջանային քաղաքապետարաններ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։