Հա

Համայնք

03/03/2020 - 08:00

Այցելութիւններ «Ակունք» կենտրոն

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Աշակերտական խորհուրդը համակարգող» յանձնախմբի նախաձեռնութեամբ, մարդասիրական եւ միասնական աշխատանքների շրջանակներում, հայոց ազգային «Արաքս», «Շանթ» եւ «Մարիամ» հաստատութեան դպրոցների 4-րդ դասարանի աշակերտների, յանձնախմբի անդամների, փոխտեսուչների եւ ուսուցիչների ընկերակցութեամբ այցեր էին կազմակերպել «Ակունք» կենտրոն:

Թեհրանում գտնւող մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնը հիմնադրւել է 1998 թ.-ին, նպատակ ունենալով մտային հաշմանդամութիւն ունեցող հայ անհատների համար լինել ուսման, մտային ու ֆիզիկական կարողութիւնների զարգացման վայր, ինչու չէ նաեւ ներկայացնել, զարգացնել նրանց կարողութիւններն ու ընդունակութիւնները: Կենտրոնում աշխատում են նւիրեալ հայ մասնագէտներ, որոնք ամենօրեայ պարապմունքներ են անցկացնում աշակերտութեան հետ:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Աշակերտական խորհուրդը համակարգող» յանձնախմբի նախաձեռնութեամբ, մարդասիրական եւ միասնական աշխատանքների շրջանակներում, հայոց ազգային «Արաքս», «Շանթ» եւ «Մարիամ» հաստատութեան դպրոցների 4-րդ դասարանի աշակերտների, յանձնախմբի անդամների, փոխտեսուչների եւ ուսուցիչների ընկերակցութեամբ այցեր էին կազմակերպել «Ակունք» կենտրոն:

Յանձնախմբից որպէս պատասխանատուներ հանդէս են ներկայացել են՝ Սւետ Դանիէլեանը եւ Առլետ Իսկանդարեանը, իսկ նրան այցերի ընթացքում օժանդակել են դպրոցների աշակերտական խորհրդի անդամները, որոնք ներգրաււած են յանձնախմբի կազմակերպչական աշխատանքներում:

Այս ծրագրի հիմնական նպատակն էր, այցերի եւ միասնական աշխատանքների շնորհիւ աշակերտների մօտ զարգացնեն մարդասիրութեան բարձր արժէքներ: Նրանց աւելի մօտիկից ծանօթացնեն կենտրոնի աշխատանքներին, սաների կատարած ձեռքի աշխատանքներին, նրանց կարիքներին եւ կարողութիւններին, իսկ ամենից կարեւորն այն է, որ երեխաները գիտակցեն՝ ինչպէս բոլոր անհատները այնպէս էլ մարմնամտային խանգարումներով անհատները հասարակութեան լիիրաւ անդամներ են:

Սոյն թւականի փետրւարի 4-ին, յանձնախմբի անդամներ՝ Սւետ Դանիէլեանի եւ Փաթրիկ Մնացականեանի պատասխանատւութեամբ կենտրոն այցելեցին «Նայիրի-Սողոմոնեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցների 11-րդ դասարանի աշակերտները: Այս այցելութեան նպատակը մի փոքր այլ էր, բացի մարդասիրութիւն եւ միասնական աշխատանքների իրականացում, յանձնախումբը հնարաւորութիւն էր ընձեռնում բարձր դասարանի աշակերտներին ծանօթանալու կենտրոնում տարւող աշխատանքներին, մօտիկից շփւելու այնտեղ իրենց առաքելութիւնը իրականացնող մասնագետների հետ եւ ինչու ոչ նրանց համար ստեղծելու նոր աշխատանքային դաշտ:

Կենտրոնի տնօրէն, հոգեբան՝ Վանուշ Թեւանեանը ներկայացրեց միւս աշխատակիցներին. Այլին Փրաչա՝ սահմանափակ հնարաւորութիւններ ունեցող երեխաների հոգեբան, Անէթ Մովսիսեան՝ նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ եւ Լուսինէ Յովհաննիսեանը, որպէս լեզւական խնդիրներ ունեցող երեխաների մասնագէտի օգնական։ Նրանք, իւրաքանչիւրը մանրամասնօրէն ներկայացրեցին իրենց կողմից կատարւող աշխատանքները:

Յանձնախմբի կողմից նախատեսւած է առաջիկայում կազմակերպել միւս դպրոցների բարձր դասարանցիների այցելութիւններ կենտրոն: Յանձնախումբը իր աշխատանքով նպաստում է ինչպէս ներկայ աշակերտներին այնպէս էլ միւսներին ծանօթացնելու այնտեղ գործող անձնակազմի եւ նրանց մասնագիտական ոլորտների հետ: Հնարաւորութիւն տալով եւ օգնելով աշակերտներին կողմնորոշւելու ապագայում մասնագիտութեան ընտրութեան հարցում:

 

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։