Հա

Համայնք

04/03/2020 - 13:50

Համաճարակի դէմ պայքարի շրջագծում՝ դոկտ. Կարէն Խանլարեանի մտերմիկ հանդիպումները՝ Սասուն քաղաքամասի բնակիչների հետ

Երեքշաբթի, մարտի 3-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը այցելեց Սասուն քաղաքամաս. այցի հիմնական նպատակը քաղաքամասի բնակիչների հետ կորոնավիրուսի մասին իրազեկումն ու տեղեկութիւնների փոխանակումն էր:

«ԱԼԻՔ» - Երեքշաբթի, մարտի 3-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը այցելեց Սասուն քաղաքամաս. այցի հիմնական նպատակը քաղաքամասի բնակիչների հետ կորոնավիրուսի մասին իրազեկումն ու տեղեկութիւնների փոխանակումն էր:

Դոկտ. Կարէն Խանլարեանին հետաքրքրում էր քաղաքամասի բնակիչների առողջական իրավիճակը. Հանդիպումների ժամանակ հիմնականում շօշափւում էր համաճարակի վտանգաւորութեան թեման, ինչի կապակցութեամբ պատգամաւորը հիմնւելով Առողջապահութեան նախարարութեան փորձագիտական եզրակացութիւնների վրայ, տեղեկացրեց համաճարակի տարածման հետ միասին դրա վտանգաւորութեան աստիճանի բարձրացման փուլ անցնելու մասին:

Պատգամաւորը հանդիպումների ընթացքում, յատկապէս, նշում էր, որ իւրաքանչիւրի շրջապատում եղած ծանօթներից որեւէ մէկը, եթէ կասկածւում է վարակի ախտանշաններով, կամ վարակի առկայութիւնն է հաստատւել, ապա լաւ կը լինի պատգամաւորի գրասենեակին տեղեկացնել նրա մասին, որպէսզի բոլորս միմեանց մասին տեղեկացւած լինենք, կամ անհրաժեշտութեան դէպքում օգնութիւն ցուցաբերւի:

Դոկտ. Կարէն Խանլարեանը յայտնեց, որ վարակի վտանգաւորութեան շրջանը հաւանական է շարունակւի մինչեւ մարտ ամսւայ վերջերը. ուստի կարիք կը լինի աւելի զգուշանալ եւ հետեւել համապատասխան յայտարարութիւններին. «...այդ շրջանից յետոյ սպասւում է, որ համաճարակը աստիճանաբար կը նահանջի ու կանցնի իր մասամբ անվտանգ շրջանին՝ ապրիլի երկրորդ կէսից յետոյ միայն (օրդիբեհեշթի առաջին շաբաթը)»,- տեղեկացրեց նա:

Իսկ այսօր նա այցելեց Զէյթուն քաղաքամաս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։