Հա

Համայնք

04/03/2020 - 13:50

Համաճարակի դէմ պայքարի շրջագծում՝ դոկտ. Կարէն Խանլարեանի մտերմիկ հանդիպումները՝ Սասուն քաղաքամասի բնակիչների հետ

Երեքշաբթի, մարտի 3-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը այցելեց Սասուն քաղաքամաս. այցի հիմնական նպատակը քաղաքամասի բնակիչների հետ կորոնավիրուսի մասին իրազեկումն ու տեղեկութիւնների փոխանակումն էր:

«ԱԼԻՔ» - Երեքշաբթի, մարտի 3-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը այցելեց Սասուն քաղաքամաս. այցի հիմնական նպատակը քաղաքամասի բնակիչների հետ կորոնավիրուսի մասին իրազեկումն ու տեղեկութիւնների փոխանակումն էր:

Դոկտ. Կարէն Խանլարեանին հետաքրքրում էր քաղաքամասի բնակիչների առողջական իրավիճակը. Հանդիպումների ժամանակ հիմնականում շօշափւում էր համաճարակի վտանգաւորութեան թեման, ինչի կապակցութեամբ պատգամաւորը հիմնւելով Առողջապահութեան նախարարութեան փորձագիտական եզրակացութիւնների վրայ, տեղեկացրեց համաճարակի տարածման հետ միասին դրա վտանգաւորութեան աստիճանի բարձրացման փուլ անցնելու մասին:

Պատգամաւորը հանդիպումների ընթացքում, յատկապէս, նշում էր, որ իւրաքանչիւրի շրջապատում եղած ծանօթներից որեւէ մէկը, եթէ կասկածւում է վարակի ախտանշաններով, կամ վարակի առկայութիւնն է հաստատւել, ապա լաւ կը լինի պատգամաւորի գրասենեակին տեղեկացնել նրա մասին, որպէսզի բոլորս միմեանց մասին տեղեկացւած լինենք, կամ անհրաժեշտութեան դէպքում օգնութիւն ցուցաբերւի:

Դոկտ. Կարէն Խանլարեանը յայտնեց, որ վարակի վտանգաւորութեան շրջանը հաւանական է շարունակւի մինչեւ մարտ ամսւայ վերջերը. ուստի կարիք կը լինի աւելի զգուշանալ եւ հետեւել համապատասխան յայտարարութիւններին. «...այդ շրջանից յետոյ սպասւում է, որ համաճարակը աստիճանաբար կը նահանջի ու կանցնի իր մասամբ անվտանգ շրջանին՝ ապրիլի երկրորդ կէսից յետոյ միայն (օրդիբեհեշթի առաջին շաբաթը)»,- տեղեկացրեց նա:

Իսկ այսօր նա այցելեց Զէյթուն քաղաքամաս:

Յարակից լուրեր

  • Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին
    Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Կարէն Խանլարեանին

    Չորեքշաբթի, 7 յուլիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:

  • Գնահատանքի հանդիպում
    Գնահատանքի հանդիպում

    Կիրակի սոյն թւականի մայիսի 31-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի, թեմիս Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ խորհրդի անդամների ներկայութեամբ, ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ երկու նստաշրջան եւ ութ շարունակական տարիներ Իրանի Իսլ. խորհրդարանում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ժողովրդանւէր եւ հայրենանւէր ծառայութիւն մատուցած՝ դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի հանդիպումը։

  • Համաճարակի դէմ պայքարի շրջանակներում՝ գործող, ինչպէս նաեւ նորընտիր պատգամաւորները շարունակում են այցելել հայանիստ քաղաքամասեր
    Համաճարակի դէմ պայքարի շրջանակներում՝ գործող, ինչպէս նաեւ նորընտիր պատգամաւորները շարունակում են այցելել հայանիստ քաղաքամասեր

    Երէկ՝ երկուշաբթի, մարտի 16-ին, դոկտ. Կարէն Խանլարեանն ու նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելեցին Թեհրանի Սասուն քաղաքամաս. այցի նպատակը մնում էր նոյնը՝ կորոնավիրուսի դէմ պայքարի մասին աշխատանքներն ու գործընթացը դարձնել հասարակութեան առօրեայի անբաժանելի մասը, եւ իհարկէ, ինչպէս յիշեցրեց գործող պատգամաւորը՝ միմեանց մասին տեղեկանալու կարեւորութեան փաստը:

  • Կորոնավիրուսի դէմ պայքարի շրջագծում` դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակում է իր հանդիպումները համայնքի հետ
    Կորոնավիրուսի դէմ պայքարի շրջագծում` դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակում է իր հանդիպումները համայնքի հետ

    Շաբաթ, մարտի 7-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակելով համաճարակի դէմ պայքարի շրջագծում հասարակութեանը իրազեկ դարձնելու ծրագիրը, այս անգամ այցելեց Թեհրանի Սարդարապատ քաղաքամաս:

  • Համաճարակի դէմ պայքարի շրջագծում դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակում է իր հանդիպումները համայնքի հետ
    Համաճարակի դէմ պայքարի շրջագծում դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակում է իր հանդիպումները համայնքի հետ

    Չորեքշաբթի, մարտի 4-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակելով համաճարակի դէմ պայքարի շրջագծում հասարակութեան իրազեկման ծրագիրը, այցելեց Թեհրանի Զէյթուն քաղաքամաս. այցի հիմնական նպատակը քաղաքամասի բնակիչների հետ կորոնավիրուսի մասին տեղեկութիւններով փոխանակում կատարելն էր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։