Print this page
06/03/2020 - 16:30

Մահացել է իրանահայ կինը, որը հիւանդանոց էր տեղափոխւել COVID-19-ի կասկածով

Ցաւով տեղեկացանք, որ երէկ՝ մարտի 5-ին «Մասիհ Դանեշւարի» հիւանդանոցում մահացել է իրանահայ մի կին։

«alikonline.ir» - Ցաւով տեղեկացանք, որ երէկ՝ մարտի 5-ին «Մասիհ Դանեշւարի» հիւանդանոցում մահացել է իրանահայ մի կին։

84-ամեայ Էլսի Մասիհին հիւանդանոց էր տեղափոխւել սուր շնչառական խնդիրների պատճառով։ Նրա մօտ կասկածւում էր COVID-19 հիւանդութիւնը։

Հանգուցեալի մահւան պատճառը գրանցւել է H1N1՝ ինֆլուանզա։

Մեր հայրենակիցներին եւ հայկական ԶԼՄ- ներին յորդորում ենք, որ հաւաստի տեղեկութիւններ ստանալու համար հետեւեն միայն «ԱԼԻՔ» օրաթերթին, Alikonline-ին եւ ազգային առաջնորդարանի կայքին։

Յարակից լուրեր