Հա

Համայնք

09/03/2020 - 13:30

ՏԵՂԵԿԱՆՔ

Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակը եւ ճգնաժամը նկատի ունենալով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կիրակի, թւականիս մարտի 8-ին գումարւած նիստում յանգել է հետեւեալ որոշումների՝

Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակը եւ ճգնաժամը նկատի ունենալով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կիրակի, թւականիս մարտի 8-ին գումարւած նիստում յանգել է հետեւեալ որոշումների՝

- Այս ուղղութեամբ առօրեայ հաղորդւած լուրերին եւ յորդորներին հետեւելու եւ հարկ եղած աշխատանքներին վերահասու լինելու եւ տնօրինելու կապակցութեամբ կեանքի է կոչել շտաբ հետեւեալ անձնակազմով՝

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեան

«Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի կապ՝ Քրիստ Արզումանեան

Յարաբերական մարմնի կապ՝ Հարմիկ Աւետեան

Նոր բուրաստան գերեզմանատան կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեան

Ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեան

- Հիգիենայի սկզբունքները պահպանելու եւ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, նկատի է առնւել 2.000.000.000 ռիալ բիւջէ «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանին եւ ծերանոցներին հարկ եղած անհրաժեշտ առողջապահական պարագաները տրամադրելու առնչութեամբ։

- Շտաբի աշխատանքներին զուգահեռ Թեմական խորհուրդը կիրակի օրերը նիստ է գումարելու աշխատանքներին վերահասու լինելու առնչութեամբ։

- Թեմիս Կարիքաւորներին օժանդակող մարմնի հետ խորհրդակցաբար եւ ուսումնասիրութեամբ օժանդակութիւն է ցուցաբերւելու՝ այս ուղղութեամբ օժանդակութեան կարիք ունեցող ընտանիքներին։

 

Թեհրանի հայոց թեմի

Թեմական խորհուրդ

9 մարտ 2020

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։