Հա

Համայնք

09/03/2020 - 14:10

Կորոնավիրուսի դէմ պայքարի շրջագծում` դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակում է իր հանդիպումները համայնքի հետ

Շաբաթ, մարտի 7-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակելով համաճարակի դէմ պայքարի շրջագծում հասարակութեանը իրազեկ դարձնելու ծրագիրը, այս անգամ այցելեց Թեհրանի Սարդարապատ քաղաքամաս:

«ԱԼԻՔ» - Շաբաթ, մարտի 7-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակելով համաճարակի դէմ պայքարի շրջագծում հասարակութեանը իրազեկ դարձնելու ծրագիրը, այս անգամ այցելեց Թեհրանի Սարդարապատ քաղաքամաս:

Այցի ընթացքում նա հանդիպումներ ունեցաւ ինչպէս միութենական ու ազգային կենտրոնների ներկայացուցիչների, նոյնպէս քաղաքամասում աշխատող փոքր ու միջին ձեռնարկատէրերի հետ:

Պատգամաւորը հիմնւելով Առողջապահութեան նախարարութեան փորձագիտական եզրակացութիւնների վրայ տեղեկացրեց, որ վարակի վտանգաւորութեան շրջանը հաւանաբար տեւելու է մինչեւ մարտ ամսւայ վերջերը. «...այդ շրջանից յետոյ սպասւում է, որ համաճարակը աստիճանաբար նահանջ ապրի ու անցնի իր մասամբ անվտանգ շրջանին՝ ապրիլի երկրորդ կէսից յետոյ միայն (օրդիբեհեշթի առաջին շաբաթը)»,- տեղեկացրեց նա:

Նշելի է, որ այցի ընթացքում պատգամաւորին ընկերակցում էին Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան ներկայացուցիչները: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։