Հա

Համայնք

09/03/2020 - 13:10

Համատեղ խորհրդակցական հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը նկատի ունենալով Իրանում օրըստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը, հիւանդների թւի աւելացումը եւ տիրող առողջապահական ճգնաժամը, կազմակերպել են համատեղ խորհրդակցական հանդիպում, վիրուսի կանխարգելման համար աշխատանքներ համակարգելու եւ նախաձեռնելու մտադրութեամբ:

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը նկատի ունենալով Իրանում օրըստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը, հիւանդների թւի աւելացումը եւ տիրող առողջապահական ճգնաժամը, կազմակերպել են համատեղ խորհրդակցական հանդիպում, վիրուսի կանխարգելման համար աշխատանքներ համակարգելու եւ նախաձեռնելու մտադրութեամբ:

Հինգշաբթի, մարտի 5-ի առաւօտեան առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ «Կրոնավիրուսի կանխարգելման» թեմայով խորհրդակցական հանդիպում:

Հանդիպմանը ներկայ էին Պատգամաւորական ժողովի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի դիւանների անդամները ու մի շարք հրաւիրեալ խորհրդատու ազգայիններ:

Հանդիպման սկզբում ներկայ անդամները նախ իրենց գոհունակութիւնը յայտնեցին սոյն հարցով Թեմական խորհրդի մինչայժմ տարած ու նախաձեռնած աշխատանքների կապակցութեամբ:

Այնուհետեւ հանդիպման մասնակիցները արտայայտեցին իրենց մտահոգութիւնները եւ առաջարկները, որոնց քննարկման արդիւնքում որոշումներ ընդունւեց՝ միջոցներ կիրառել համայնքին իրազեկ պահելու համաճարակի դէմ պայքարի ու վիրուսի կանխարգելման հարցով տարւող գործընթացների մասին, ինչպէս նաեւ «Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի եւ Իրանի Հայ բժշկական միութեան վարչութեան հետ համախորհուրդ հարկ եղած տնօրինումը կատարել, տեղեկատւութիւններ փոխանցելու եւ հարկ եղած պարագային հնարաւորութիւններ ստեղծելու ու տրամադրելու համար:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Երկրում կորոնավիրուսից առաջացած տագնապը դիմագրաւելու պարտաւորութեան առաջ է կանգնած ամէն մի քաղաքացի:

  • Պատգամաւորական ժողովի հաստատումով ընտրւեցին բոլոր մարմինների եւ խորհուրդների անդամները
    Պատգամաւորական ժողովի հաստատումով ընտրւեցին բոլոր մարմինների եւ խորհուրդների անդամները

    Երէկ չորեքշաբթի, նոյ. 13-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դաճլիճում շարունակւեց Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը մեկնարկել էր նոյեմբերի 12-ին:

  • Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը. Ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների երկամեայ ծրագրերը
    Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը. Ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների երկամեայ ծրագրերը

    Երէկ, նոյեմբերի 12-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը շարունակւելու է նաեւ այսօր: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յետվիրահատական ապաքինման շրջանը անցկացնելու բերումով ներկայ չէր երէկւայ նիստին եւ նրան էր փոխարինել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

  • Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում
    Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում

    Թեմական եւ Կրթական խորհուրդները նկատի ունենալով համայնքում օրըստօրէ զարգացող կրթական հարցերը եւ դժւարութիւնները, համատեղ կազմակերպել են խորհրդակցական հանդիպում, քննարկելու համար դպրոցների վերադասաւորման հեռանկարային ծրագրերը, որը կարիք ունի համայնքային-միակամ որոշումների եւ աշխատանքների, միշտ նկատի առնելով համայնքի օգտին եւ բարելաւման համար կատարւող քայլերը:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։