Հա

Համայնք

11/03/2020 - 08:00

Բանախօսութիւն ԻԳՄ-ում՝ գիտական վերջին ձեռքբերումները հայ ժողովրդի ծագումնաբանութեան վերաբերեալ

Իրանահայ գրողների միութեան հրաւէրով, ուրբաթ, փետրւարի 14-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ անւանի երաժշտագէտ, արւեստաբան Լիդա Բերբերեանը՝ «Արիականութին-հայկականութիւն» թեմայով, որի ընթացքում անդրադարձաւ արիական ցեղի բնօրրանի եւ հայ ժողովրդի ծագումնաբանութեան վերաբերեալ գիտական վերջին ձեռքբերումներին:

Իրանահայ գրողների միութեան հրաւէրով, ուրբաթ, փետրւարի 14-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ անւանի երաժշտագէտ, արւեստաբան Լիդա Բերբերեանը՝ «Արիականութին-հայկականութիւն» թեմայով, որի ընթացքում անդրադարձաւ արիական ցեղի բնօրրանի եւ հայ ժողովրդի ծագումնաբանութեան վերաբերեալ գիտական վերջին ձեռքբերումներին:

Միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանի բացման ու ողջոյնի խօսքից յետոյ, բանախօսի ամփոփ կենսագրականը ներկայացրեց Աշխէն Եղիայեանը:

Լիդա Բերբերեանը նախ ակնարկեց պատմութեան մէջ, արիական ցեղերին պատկանող ժողովուրդների մեծ աւանդի եւ նրանց ունակութիւնների մասին, որի լաւագոյն ապացոյցն է գիւտարարների բարձր քանակը, ինչպէս նաեւ նրանց մէջ՝ նոբէլեան մրցանակակիրների մեծ թիւը: Նա շեշտեց, որ այդ տեսակէտը որպէս փաստացի իրականութիւն է ներկայացնում, ոչ թէ ցեղապաշտութեան դրսեւորում: «Փաստ է, որ մարդիկ ուշիմութեան տեսակէտից իրար նման չեն , որովհետեւ բնութիւնը նրանց միանման չի ստեղծում»,- եզրակացրեց բանախօսը եւ ակնարկեց մի շարք գիւտերի, որոնց հեղինակները հայեր են եղել:

Բանախօսը ապա անդրադարձաւ ԱՐ երկտառին, որը տիրական է հայոց լեզւի տեղանուններում, անձնանուններում եւ տարբեր բառերում, ինչպէս օրինակ՝ այր, արեւ, Արմէն, արարիչ, Արարատ, Արագած եւ այլն. ապա ասաց, որ մի քանի ծանօթ լեզուների բառարանների հետ համեմատելով, պարզ երեւում է, որ հայերէնում գերազանցում են ԱՐ երկտառով կազմւած բառերը, մի արմատ, որ ուղղակի արիական ցեղի մայր լեզւից է սկիզբ առել:

Լիդա Բերբերեանը նշեց նաեւ երկու գիտնական լեզւաբանների անուններ՝ ազգութեամբ վրացի Թամազ Գամկրելիձէի եւ ռուս Վեաչեսլաւ Իվանովի, որոնք 1984 թւին միասնաբար հրատարակեցին աւելի քան 1300 էջից բաղկացած «Հնդեւրոպացիները եւ հնդեւրոպական լեզուն» կոթողային աշխատութիւնը՝ ռուսերէնով, ըստ որի համահնդեւրոպական նախալեզուն բաժանւում է աւելի քան 30 ճիւղի, որոնց մէջ հայ-արիական խումբը հանդիսանում է ներկայ հայերէնի նախալեզուն։

Ապա յիշատակեց Թուրքիայում կատարւած գերմանացի հնաբանների պեղումների մասին, որն իր աւարտին է հասել 2000 թւականի սեմին, որի արդիւնքում յայտարարւել է, որ ներկայ հնդեւրոպացիների բնօրրանը գտնւում է Վանայ լճի, Տաւրոս լեռնաշղթայի եւ Ուրֆայի տարածքում՝ այսինքն Արեւմտեան Հայաստանում (տե՛ս www.wissenschaft.de պարբերականի համար 8/2000-ը): Հնաբանները այդ շրջանում գտել են մի մեհեան, որն ըստ իրենց` 6000 տարի աւելի հին էր քան եգիպտական բուրգերը՝ այսինքն շուրջ 11000 տարի հնութեամբ։

Բանախօսն անդրադարձաւ 2000 թւին Երեւանում լոյս տեսած ճարտարապետ, արեւելագէտ Ալեքսանդր Վարպետեանի «Ծննդոց-այա» վերնագրով ծաւալուն գրքին, որտեղ հայ ժողովրդի ծագումը ուսումնասիրւել է պալէօլիթ (հին քարի դարի) շրջանից, ներառեալ՝ մայրիշխանութիւն, հայրիշխանութիւն ժամանակարջանները եւ այն բոլոր բնութեան ու հոգեւոր տարրերը, որոնք անհրաժեշտ են ազգի զարգացման համար։ Այդ ուսունասիրութիւնն էլ հաստատում է հայ ժողովրդի բնիկ լինելու պարագան:

Բանախօսն ընթացքում ցուցադրեց համապատասխան նկարներ, ներկայացրեց փաստագրական նիւթեր, մեկնաբանեց հնագոյն խորհրդանշաններ ու ժայռապատկերներ եւ յայտնեց, որ մինչեւ 2020 թւի վերջը Երեւանում լոյս է տեսնելու հայոց պատմութեանը նւիրւած մի նոր հրատարակութիւն, որտեղ նոր փաստարկների հիման վրայ աւարտւած են համարւելու հայ ժողովրդի ծագման վերաբերեալ մինչայս առկայ տարակարծութիւնները:

Լիդա Բերբերեանը ամփոփելով բազմաբնոյթ իր նիւթը, եզրակացրեց, որ հակառակ մինչայս տիրող կարծիքին արիական ցեղը արեւմուտքից չի եկել հայկական բարձրաւանդակ, այլ հակառակը՝ արիական ցեղի բնօրրանը եղել է Արեւմտեան Հայաստանը եւ այնտեղից է գնացել Եւրոպա, ապա հասել Ամերիկա, իսկ մի այլ ճիւղ' շարժւել է դէպի արեւելք, մտել՝ Պարսկաստան ու անցել՝ Հնդկաստան: Ահա թէ ինչու, կարելի է ասել՝ հայերէնում եղած բառարմատները ուղղակի մայր նախալեզւից են սկիզբ առել:

Ներկաների արտայայտութիւնների բաժնում, խօսք առաւ նաեւ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը, ով իր կարծիքը յայտնեց օրւայ նիւթին վերաբերող որոշ կէտերի մասին:

Վերջում միութեան նախագահը շնորհակալութիւն յայտնեց յարգելի բանախօս Լիդա Բերբերեանին, ապա վարչութեան անունից շնորհակալագիր յանձնեց նրան:

 

Իրանահայ գրողների միութեան վարչութիւն

Յարակից լուրեր

  • Վարանդի «Բերդաքաղաքը» գրքի շնորհանդէսը
    Վարանդի «Բերդաքաղաքը» գրքի շնորհանդէսը

    Իրանահայ գրողների միութեան հերթական ձեռնարկների շարանում, հինգշաբթի, յունւարի 30-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ 2018-ին Երեւանում լոյս տեսած բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաքը» կամ «Շանթն Իրանում» վէպ-պոէմի շնորհանդէսը:

  • ԻԳՄ-ում Յովիկ Մինասեանը ներկայացրեց՝ նիւթեր իրանահայ անցեալից
    ԻԳՄ-ում Յովիկ Մինասեանը ներկայացրեց՝ նիւթեր իրանահայ անցեալից

    Հինգշաբթի, դեկտեմբերի 5-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան հերթական ձեռնարկը` «Նիւթեր իրանահայ անցեալից» խորագրով: Ելոյթ ունեցաւ բազմաթիւ բանասիրական հետազօտութիւնների հեղինակ, միութենական Յովիկ Մինասեանը:

  • Շարիս Մելքոմ Աբգարի ելոյթը Իրանահայ գրողների միութիւնում
    Շարիս Մելքոմ Աբգարի ելոյթը Իրանահայ գրողների միութիւնում

    Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ, հինգշաբթի, նոյ. 14-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, ելոյթ ունեցաւ շնորհալի ստեղծագործող, միութենական Շարիս Մելքոմ Աբգարը: Ներկայ էին վերապատելի Սերգէյ Շահվերդեանը, դոկտ. Միշէլ Աղամալեանը, Վազրիկ Սաֆարեանը եւ գրականութեամբ հետաքրքրւող ազգայիններ:

  • Անիրաււածների դիմակերտիչը. Բանախօսութիւն ԻԳՄ-ում
    Անիրաււածների դիմակերտիչը. Բանախօսութիւն ԻԳՄ-ում

    Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ, հինգշաբթի, հոկտեմբերի 31-ին, «Ռոստոմ» համալիրի սրահում տեղի ունեցաւ բանախօսական երեկոյ՝ նւիրւած ծագումով իրանահայ, հայրենի արձակագիր Աբիգ Աւագեանին:

  • Հայ մշակոյթին նւիրւած բանախօսութիւն Իրանահայ գրողների միութիւնում
    Հայ մշակոյթին նւիրւած բանախօսութիւն Իրանահայ գրողների միութիւնում

    Հինգշաբթի, հոկտեմբերի 17-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան (ԻԳՄ) նախաձեռնութեամբ՝ Հայ մշակոյթի տօնին նւիրւած բանախօսութիւն: Բանախօսեց բանաստեղծ, մտաւորական, Իրանահայ գրողների միութեան անդամ՝ Տիգրան Պօղոսեանը հետեւեալ բնաբանով՝ «Արժեւորենք հայ մշակոյթը, ապրենք ու գոյատեւենք նրանով»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։