Հա

Համայնք

14/03/2020 - 16:00

Իրանի Հայ բժշկական միութեան տարածած հաղորդագրութիւնը

Իրանի Հայ բժշկական միութիւնը օրերս հրապարակել է մի հաղորդագրութիւն, որում մասնաւորապէս ասւած է.-

«ԱԼԻՔ» - Իրանի Հայ բժշկական միութիւնը օրերս հրապարակել է մի հաղորդագրութիւն, որում մասնաւորապէս ասւած է.-

Ուշադրութիւն՝ վերջին օրերին իրանահայ հասարակայնութեան շրջանում նկատելի են կորոնավիրուսով հիւանդների աճ եւ, դժբախտաբար, արձանագրւել են նաեւ մահեր:

Նշենք պատճառներից մի քանիսը, որոնք մեր հայրենակիցները անուշադրութեան են մատնում՝ հիգիենայի կանոններին չհետեւելը, ճամբորդութիւն, հաւաքներ, ծովափ մեկնել:

Ճիշտ է՝ արդէն կորոնավիրուսով հիւանդներ գրանցւել են մեր հասարակայնութեան մէջ եւ միտումներ կան, որ աւելի քան մէկ ամիս այս հիւանդութիւնը դեռ զարգանալու է, անհրաժեշտ է չվախենալ եւ խուճապի չմատնւել:

Վստահ եղէք, որ Ձեր շրջապատում շատ են վիրուսակիրները եւ նրանք կարող են Ձեզ ուղղակի կամ անուղղակի վարակել, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս հնարաւորինս մնալ տանը եւ միայն խիստ անհրաժեշտութեան դէպքում դուրս գալ տանից:

- Կորոնավիրուսով հիւանդների մեծ մասը իրենց բուժումը կարող են ստանալ տանը՝ պահպանելով մի շարք օրէնքներ:

- Անուշադրութեան դէպքում արդէն հիւանդացած անհատները կարող են վարակը փոխանցել իրենց հարազատներին եւ ծանօթներին:

- Պէտք է ձեզ հետ անմիջական շփում ունեցողին դիտէք որպէս վիրուսակիր ու պահպանէք չվարակւելու բոլոր կանոնները:

- Իրանի Հայ բժշկական միութիւնը պատրաստ է անցկացնել ցանկացած խորհրդատւութիւն մեր սիրելի հայրենակիցների հետ, ովքեր արդէն հիւանդ են:

Ուշադրութիւն.- խորհրդատւութիւնների համար կարող էք կապւել Whatsapp-ով միութեան վարչութեան ցանկացած անդամի կամ հայ մասնագէտի հետ, ինչպէսեւ՝ հնարաւոր է կապւել հետեւեալ հեռախօսահամարին՝ 09123170842

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։