Հա

Համայնք

16/03/2020 - 12:10

ՏԵՂԵԿԱՆՔ

Կորոնավիրուսից տագնապահար այս օրերին, ողջ աշխարհը մեծ անորոշութեան առաջ է կանգնած։

Կորոնավիրուսից տագնապահար այս օրերին, ողջ աշխարհը մեծ անորոշութեան առաջ է կանգնած։

Մեր գաղութն էլ անմասն չէ այս վիճակից։ Փառք Աստուծոյ մեր իրանահայ գաղութը ընդհանրապէս եւ երեք թեմերի մեր ժողովուրդը մինչ այժմ զերծ է մնացել այս կորոնա կոչւած վիրուսից եւ աղօթում ենք, որ ոչ միայն թեմերը այլ ամբողջ Իրանն ու աշխարհը շուտով կարողանայ յաղթահարել այս մեծ փորձանքին։

Կիրակի եւ երկուշաբթի օրերին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն հեռախօսային հաղորդակցութեամբ կապ է հաստատել Ատրպատականի եւ Սպահանի տիրախնամ թեմերի առաջնորդ Սրբազանների հետ, ուրախութեամբ յայտնում ենք, որ մեր քոյր թեմերում ժողովուրդը շնորհիւ իր նախազգուշական միջոցների հեռու է կորոնավիրուսից։

Այնուհետեւ Սրբազան հայրը հեռախօսային կապ է հաստատել Արաքի, Ղազւինի, Ռաշտի, Անզալիի, Սարիի ու Գորգանի մեր գաղութների Եկեղեցադպրոցական հոգաբարձութեանց անդամների եւ պատասխանատուների հետ նրանց փոխանցել իր եւ ազգային իշխանութեան ողջոյններն ու բարեմաղթութիւնները եւ առաւել զգուշութեան թելադրանքներ է տւել բոլորին։

Ուրախութեամբ արձանագրում ենք որ մեր շրջանների հաւատակից քոյրերն ու եղբայրները բարւոք վիճակում են։

Մեր յարատեւ աղօթքն է որ Աստւած իր հովանու տակ պահէ մեր ժողովուրդն ու ողջ աշխարհը։

 

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

16.03.2020

Թեհրան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։