Հա

Համայնք

16/03/2020 - 15:30

ՏԵՂԵԿԱՆՔ

Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակին եւ ճգնաժամին դիմակայելու նպատակով Թեմական խորհուրդը իր աշխատանքները շարունակում է հետեւեալ կարգով՝

Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած իրավիճակին եւ ճգնաժամին դիմակայելու նպատակով Թեմական խորհուրդը իր աշխատանքները շարունակում է հետեւեալ կարգով՝

- Կապ է հաստատւել եւ բանակցութիւնները շարունակւում է պետական շրջանակների ինչպէս՝ Առողջապահութեան նախարարութեան, Քաղաքապետարանի, Սննդամթերքի եւ դեղորայքի կազմակերպութեան, ճգնաժամային կենտրոնական շտաբի եւ Բժշկական սարքաւորումների կառավարման կազմակերպութեան հետ, առողջապահական փաթեթներ (քիթեր), պաշտպանողական դիմակներ եւ հականեխիչ նիւթեր նաեւ հարկ եղած օժանդակութիւնները ստանալու կապակցութեամբ, որոնք մասամբ իրականացւել է եւ տրամադրւելու է հանրային սպասարկման կենտրոններին:

- Շարունակական կապ է հաստատւում «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի հետ, հարկ եղած օժանդակութիւններ եւ հիգիենիկ գոյքեր տրամադրելու նպատակով:

- Թեմական խորհուրդը նկատի առնելով համաճարակի պատճառով երկրում գոյացած տնտեսական ճգնաժամը, որը հաւանաբար շարունակւելու է առաջիկայ ամիսների ընթացքում, փորձում է նւազագոյն վնասով դիմակայել ստեղծւած իրավիճակին:

Հաշւի առնելով կորոնավիրուսի հետ կապւած երկրում տիրող ճգնաժամը եւ համընդհանուր առողջապահական իրավիճակը, մէկ անգամ եւս շեշտաւորում ենք, որ հաւաստի տեղեկութիւններ ստանալու համար հետեւել միայն ազգային առաջնորդարանի պաշտօնական ալիքների միջոցով հաղորդւած լուրերին:

Առ այդ հերքում ենք վերջին օրերի ընթացքում հրապարակւած անհիմն լուրերը, որոնք տարածւել են վիրտուալ ցանցերում եւ որոշ հեռուստատեսային կայաններում, որոնք էլ խուճապի են մատնել համայնքին:

Խստիւ դատապարտում ենք նման լուրերը տարածողներին:

 

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

16.03.2020

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։