Հա

Համայնք

17/03/2020 - 15:30

Համաճարակի դէմ պայքարի շրջանակներում՝ գործող, ինչպէս նաեւ նորընտիր պատգամաւորները շարունակում են այցելել հայանիստ քաղաքամասեր

Երէկ՝ երկուշաբթի, մարտի 16-ին, դոկտ. Կարէն Խանլարեանն ու նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելեցին Թեհրանի Սասուն քաղաքամաս. այցի նպատակը մնում էր նոյնը՝ կորոնավիրուսի դէմ պայքարի մասին աշխատանքներն ու գործընթացը դարձնել հասարակութեան առօրեայի անբաժանելի մասը, եւ իհարկէ, ինչպէս յիշեցրեց գործող պատգամաւորը՝ միմեանց մասին տեղեկանալու կարեւորութեան փաստը:

Դոկտ. Կարէն Խանլարեան.

«Վրայ է հասել համաճարակի ամենավտանգաւոր փուլը, տնից բացակայել միայն անհրաժեշտ դէպքերում»

 

«ԱԼԻՔ» - Երէկ՝ երկուշաբթի, մարտի 16-ին, դոկտ. Կարէն Խանլարեանն ու նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելեցին Թեհրանի Սասուն քաղաքամաս. այցի նպատակը մնում էր նոյնը՝ կորոնավիրուսի դէմ պայքարի մասին աշխատանքներն ու գործընթացը դարձնել հասարակութեան առօրեայի անբաժանելի մասը, եւ իհարկէ, ինչպէս յիշեցրեց գործող պատգամաւորը՝ միմեանց մասին տեղեկանալու կարեւորութեան փաստը:

Այցի ընթացքում պատգամաւորին ընկերակցում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան ներկայացուցիչները:

Զարքեշ եւ Նարմաք քաղաքամասերում գտնւող խանութներից բացի, դոկտ. Կարէն Խանլարեանն ու Արա Շահվերդեանը այցելեցին «Ա. Աւետիսեան» ազգային բուժարան, որտեղ բուժանձնակազմի հետ անմիջական շփումների ընթացքում նրանք տեղեկացան առկայ խնդիրների ու բուժարանում համաճարակի շրջանին համապատասխան դժւարութիւնների հետ:

Այցն աւարտւեց կէսօրին՝ քաղաքամասի «85 հրապարակում» զբօսնող տարեցների հետ մտերմիկ զրոյցով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։