Հա

Համայնք

18/03/2020 - 10:00

ՏԵՂԵԿԱՆՔ

Իրանում կորոնավիրուս համաճարակի տարածման լուրը հաղորդւած առաջին իսկ օրւանից «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմինը, տնօրինութիւնը, բժշկական անձնակազմը եւ բուժարանի աշխատակիցները, դիմորդների առողջութիւնը ապահովելու նպատակով, հիգիենայի սկզբունքները հետեւելով ձեռնարկել է հետեւեալ աշխատանքները՝

Իրանում կորոնավիրուս համաճարակի տարածման լուրը հաղորդւած առաջին իսկ օրւանից «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմինը, տնօրինութիւնը, բժշկական անձնակազմը եւ բուժարանի աշխատակիցները, դիմորդների առողջութիւնը ապահովելու նպատակով, հիգիենայի սկզբունքները հետեւելով ձեռնարկել է հետեւեալ աշխատանքները՝

- Տրամադրւել է հիգիենիկ պարագաներ՝ պաշտպանիչ դիմակներ, միանւագ օգտագործման ձեռնոցներ եւ ախտահանող նիւթեր եւ շեշտաւորւել է օգտագործման անհրաժեշտութիւնը:

- Բուժարանի տարածքում առողջութեան ապահովում ստեղծելու նպատակով, յատուկ սարքաւորումներով կատարւում է ամենօրեայ ախտահանում:

- Բուժարանում փակցւել են առողջապահութեան սկզբունքների վերաբերեալ առողջապահական կենտրոնների եւ իրաւասու մարմիններից արդի տեղեկատւական յայտարարութիւնները:

- Կապ է հաստատւել առողջապահական հաստատութիւնների եւ կենտրոնների հետ բժշկական կանխարգելիչ նիւթեր եւ առողջապահական փաթեթներ ստանալու կապակցութեամբ:

- Բուժարանում աշխատող բժիշկներին եւ աշխատակազմին, բժշկական ուղեցոյցներ է տրամադրւել:

- Շեշտաւորւել է դիմորդների կորոնավիրուսի նախնական քննութիւններ (թեստեր) անցկացնելու անհրաժեշտութիւնը եւ առողջութեան ստուգումը, նախքան էնդոսկոպիա, կոլոնոսկոպիա նաեւ ատամնաբուժական ծառայութիւններ մատուցւելը:

- Բուժարանի տարրալուծարանի բաժնում կորոնավիրուսի նախնական քննութիւններ (թեստեր) անցկացնելու ծառայութիւն է մատուցւում, որը կորոնավիրուսի վարակման հաւանականութիւն նկատւելու պարագային, հիւանդն անմիջապէս ուղղորդւում է պատկան բուժկենտրոն, կորոնավիրուսի յստակ եւ ստոյգ թեստաւորում անցկացնելու համար:

- Անցած տաս օրերի ընթացքում բուժարանը ակտիւօրէն աշխատել եւ ամենօրեայ երեք հերթափոխով, որը օրական 100-120 դիմորդներ ստուգւել են ընդհանուր բժիշկների (پزشک عمومی) միջոցով, նաեւ տարրալուծարանի բաժնում առօրեայ քննութիւնների (թեստեր) ծառայութիւններից բացի, օրական ախտորոշւել են կորոնավիրուսով վարակման հաւանականութեամբ 12 (ոչ-հայ) կասկածելի դէպք, որոնք անմիջապէս ուղղորդւել են պատկան բուժկենտրոն կորոնավիրուսի յստակ եւ ստոյգ թեստաւորում անցկացնելու համար:

- Բուժարանի տարրալուծարանի ծառայութիւնները մատուցւելու է նաեւ Իրանական Նոռուզի արձակուրդների ընթացքում:

Յատկանշական է «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմինը թեմիս Թեմական խորհրդի հետ խորհրդակցութեան եւ համագործակցութեան արդիւնքում, այս ծանր ճգնաժամային իրավիճակում բժշկական անձնակազմի օգնութեամբ կարողացել է հոգ տանել եւ օժանդակութիւն ցուցաբերել համայնքիս եւ բժշկական լայն ծառայութիւններ մատուցել դիմորդներին:

 

«Ա. ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԲՈՒԺԱՐԱՆԻ

ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄԻՆ

17 մարտ 2020

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։