Հա

Համայնք

18/03/2020 - 16:00

Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ

Նոր տարւայ - Նոռուզի - տօնական այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի առաջացրած համաճարակի պատճառով տագնապի է մատնւած, մենք աղօթախառն ու անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք իրանցի մեր հայրենակիցներին եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ արեւշատ երկար կեանք։

Սիրելի հայրենակիցներ

Նոր տարւայ - Նոռուզի - տօնական այս օրերին, երբ աշխարհը կորոնավիրուսի առաջացրած համաճարակի պատճառով տագնապի է մատնւած, մենք աղօթախառն ու անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք իրանցի մեր հայրենակիցներին եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ արեւշատ երկար կեանք։

Գիտենք, որ այս օրերին, կորոնավիրուսի պատճառով բոլորս պարտադիր բանտարկւած ենք մեր տներում, բայց գիտենք նաեւ, որ մեր կառավարութիւնը իր ողջ անձնակազմով, հնարաւոր բոլոր միջոցներով աշխատում է ժողովրդի տագնապահար վիճակը մեղմացնել։

Մեր կոչն է մեր հայրենակիցներին՝ լինել զգոյշ եւ զգաստ, հետեւենք մեզ տրւող ցուցմունքներին, թելադրութիւններին եւ յորդորներին, հեռու մնալ հաւաքներից եւ ամենից կարեւորը աղօթենք. աղօթենք իրար համար, մեր երկրի՝ սիրելի Իրանի եւ իր ժողովրդի համար։ Աղօթքը սիրելիներ բուժիչ եւ զօրացուցիչ ուժ ունի եւ մեզ ամրապնդում է մեր հաւատքի մէջ։

Այս մտածումներով կրկին անգամ շնորհաւորում ենք հոգեւոր առաջնորդ Այաթօլլահ Ալի Խամենէիին, Հանրապետութեան նախագահին, պետական այրերին եւ ողջ ժողովրդին, բոլորին մաղթելով նոր ու նորոգեալ կեանք եւ աստւածային օրհնութիւն։

Շնորհաւոր Նոռուզ եւ խաղաղութիւն բոլորիդ։

Սիրով՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

18 մարտ 2020

Թեհրան

Յարակից լուրեր

  • Քառասնօրեակի հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգու հանգստեան համար
    Քառասնօրեակի հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի հոգու հանգստեան համար

    Հինգշաբթի, 10 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան, Հայոց Նոր Բուրաստանի գերեզմանատան քահանայից պանթէոնում, մասնկացութեամբ քահանայ հայրերի եւ երէցկին՝ տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեանի եւ Սրբոց Թարգմաչաց եկեղեցու խորհրդի անդամների ու մի խումբ հաւատացեալների ներկայութեամբ տեղի ունեցաւ հոգելոյս արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի մահւան քառասնօրեակի արարողութիւնը։ Ապա կիրակի, 13 յունիսի 2021 թ.-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս. արք Սարգսեանի յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն։ 

  • Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ
    Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

    Չորեքշաբթի, 9 յունիսի 2021 թ.-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին:

  • Սրբազան Հայրը հանդիպեց Ս. Թարգմանչաց եկեղեցու ներկայացուցիչների հետ
    Սրբազան Հայրը հանդիպեց Ս. Թարգմանչաց եկեղեցու ներկայացուցիչների հետ

    Չորեքշաբթի, 9 յունիսի 2021 թ.-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում յատուկ նիստ ունեցաւ Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Քահանայից դասի ու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչների հետ: Սրբազան Հայրը նախ՝ մի անգամ եւս վշտակցեց նրանց հանգաուցեալ արժ․ Տ․ Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանի վաղաժամ վախճանման համար եւ նրանց թելադրեց համատեղ աշխատանքով իրենց առաքելութիւնը ի գործ դնեն ի սպաս ժողովրդի հոգեւոր աճման։

  • Հարցազրոյց Սրբազան Հօր հետ նախագահական ընտրութիւնների թեմայով
    Հարցազրոյց Սրբազան Հօր հետ նախագահական ընտրութիւնների թեմայով

    Իրանում շուտով կատարւելու է Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահական ընտրութիւնները, այդ իսկ առիթով Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակը կազմակերպեց հարցազրոյց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի հետ, նրա հայրական պատգամն, ուղերձն ու յորդորները համայքիս հասանելի դարձնելու նպատակով։

  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ «Կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ իրենց գործօն մասնակցութիւնը բերեն նախագահական ընտրութիւններին»
    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ «Կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ իրենց գործօն մասնակցութիւնը բերեն նախագահական ընտրութիւններին»

    Նախագահական ընտրութիւնների առիթով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր պատգամն է յղել, որի մէջ ասւած է.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։