Հա

Համայնք

18/03/2020 - 14:30

ՏԵՂԵԿԱՆՔ

Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին, կորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա առաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ:

Ի հետեւումն աշխարհում տիրող տագնապահար վիճակին, կորոնավիրուսի ստեղծած համաճարակի եւ նրա առաջացրած հետեւանքների եւ նկատի ունենալով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչն ու Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի որոշումները, երեքշաբթի 17 մարտ 2020-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Կրօնական եւ Թեմական խորհուրդների դիւանների եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատուի համատեղ նիստ, որի ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրը որոշ բացատրութիւններ փոխանցեց ներկաներին եւ այնուհետեւ հրաւիրեց Թեմական խորհրդի ատենապետին, մինչ այժմ կատարւած աշխատանքների մասին ամփոփ կերպով զեկուցելու։

Պրն. Արամեանի զեկոյցից յետոյ ժողովականները քննարկեցին կրօնական արարողութիւնների հետ կապւած հարցերը եւ արւեցին հետեւեալ որոշումները.-

1- Երկարաձգել կրօնական արարողութիւնների չեղարկման ժամանակը ցնոր տնօրինութիւն։

2- Ս. Յարութեան Ճրագալոյցի առթիւ խիստ բծախնդրութեամբ պատրաստել տալ նշխար եւ Աւագ շաբաթւայ ընթացքին եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների միջոցով հասանելի դարձնել ժողովրդին։

3- Որոշւեց, որ մեր ժողովրդի զաւակների հասարակական ցանցերի՝ Instagram, WhatsApp, «Facebook»-ի միջոցով հոգեւոր թեմաներով նիւթեր, ս. պատարագ, հոգեւոր արարողութիւններ հասանելի դարձնել։

4- Կարեւորութեամբ թելադրել մեր ժողովրդի զաւակներին, որ ննջեցեալների թաղման եւ հոգեհանգստեան արարողութիւնների առիթով հեռու մնան հոգեճաշեր եւ հոգեպատառներ կազմակերպել, առաջն առնելու կորոնավիրուսի տարածմանը։

5- Եւ վերջապէս կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ աղօթեն, հաւատքով աղօթեն. յիշեցէք Քրիստոսի հետեւեալ խօսքը. «Ինչ որ աղօթք անելով խնդրէք, հաւատացէք, որ կը ստանաք, եւ ձեր խնդրածը կը տրւի ձեզ» (Մրկ. 11։24)։

Միշտ աղօթենք եւ դառնանք առ Աստւած, որպէսզի իր հայրական անհուն սիրով եւ ողորմածութեամբ մեզ առաջնորդի իր կամքի համաձայն. յիշենք որ Նինւէի ժողովուրդը շնորհիւ Յովնան մարգարէի ապաշխարութեան կոչերին, փրկւեցին կործանումից։

Աղօթենք մեր ժողովրդի համար, որտեղ որ կայ, Իրանի, Հայաստանի, Արցախի եւ ողջ աշխարհի համար։

 

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

18 մարտ 2020

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։