Հա

Համայնք

18/03/2020 - 14:10

Ներքին գործերի նախարարութիւնը հրապարակեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանի լիազօրագիրը

Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ընտրւած Արա Շահվերդեանի լիազօրագիրը հրապարակել է Ներքին գործերի նախարարութիւնը:

Իրանի Իսլ. խորհրդարանի 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ընտրւած Արա Շահվերդեանի լիազօրագիրը հրապարակել է Ներքին գործերի նախարարութիւնը:

Լիազօրագրի մէջ նշւած է, որ փետրւարի 21-ին, Իրանում անցկացւած խորհրդարանական 11-րդ շրջանի ընտրութիւնների առաջին փուլում Արա Շահվերդեանը ընդհանուր 5275 քւէներից շահելով 3493 քւէ ընտրւել է Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր:

Լիազօրագիրը ստորագրել են գործադիր յանձնախմբի 11 եւ Պահապանների խորհրդի վերահսկիչ կազմի 3 անդամները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։