Հա

Համայնք

04/04/2020 - 14:30

«Ալիք»-ի յաջորդ համարը լոյս կը տեսնի ապրիլի 13-ին

Ձեզ բոլորիդ քաջ յայտնի կորոնավիրուսի համաճարակի բերումով, պետական պատկան մարմինների կողմից երկարաձգւեց կարանտինային նոր թւականը մինչեւ` ս.թ. ապրիլի 10֊ը։ Նաեւ տեղեկացնում ենք, որ վերոգրեալ թւականը համընկնելով Ս. Զատկի տօներին, մեր յաջորդ համարը լոյս կընծայւի երկուշաբթի` ապրիլի 13֊ին։

«Ալիք» օրաթերթի յարգելի բաժանորդներ, սիրելի ընթերցողներ,

Ինչպէս օրաթերթիս վերջին համարով (մարտի 18֊ին) տեղեկացրել էինք, որ յառաջիկայ համարը լոյս կը տեսնի ապրիլի 4֊ին, այսու յայտնում ենք, որ Ձեզ բոլորիդ քաջ յայտնի կորոնավիրուսի համաճարակի բերումով, պետական պատկան մարմինների կողմից երկարաձգւեց կարանտինային նոր թւականը մինչեւ` ս.թ. ապրիլի 10֊ը։

Առ ի ուշադրութիւն Ձեզ, նաեւ տեղեկացնում ենք, որ վերոգրեալ թւականը համընկնելով Ս. Զատկի տօներին, մեր յաջորդ համարը լոյս կընծայւի երկուշաբթի` ապրիլի 13֊ին։

Մինչ այդ սակայն, Դուք` սիրելի ընթերցողներ կարող էք տեղեկութիւններ ստանալ «Ալիք»֊ի կայքէջի (alikonline.ir) միջոցով։

Առողջ եղէք եւ մնացէք տանը:

«Ալիք» օրաթերթի խմբագրութիւն եւ վարչութիւն

Յարակից լուրեր

  • «Ալիք»-ի ընթերցողների ուշադրութեան
    «Ալիք»-ի ընթերցողների ուշադրութեան

     Պարտադիր դադարից յետոյ, այսօրւանից վերսկսել է օրաթերթի հրատարակումը։

  • «Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...
    «Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...

    Սիրելի ընթերցող.-

    Վերջին օրերին խիստ աշխոյժ էր խմբագրութեանս «Հեռախօս «Ալիք»-ին» բաժինը, համարեա վերածւելով «Թէժ գծի», որի ուղղութիւնն տանում էր դէպի Բահար քաղաքամաս եւ այնտեղ գտնւող «Ռոստոմ» դպրոցի ապագայ կարգավիճակի որպիսութեանը:

  • «Ալիք» օրաթերթի տնօրէն. «Թերթի գնի թանկացման դէմն առնելը անհնար է դարձել»
    «Ալիք» օրաթերթի տնօրէն. «Թերթի գնի թանկացման դէմն առնելը անհնար է դարձել»

    Խօսքը ոչ-աւել, ոչ-պակաս թերթի ապրած գնաճի մասին է: Ֆարւարդին ամսւայ մեկնարկով «Ալիք»-ն իր ընթերցողին է գտնում արդէն իսկ սահմանւած նոր գնով՝ 1500 թումանով նախկին՝ 1000-ի փոխարէն:

    Երկրում առկայ տնտեսական ճգնաժամի ստւերում, յատկապէս, երբ համապատասխան օրգանները հրապարակաւ յայտարարել են, որ այլեւս դադարեցւած է «տպագիր մամուլը սուբսիդաւորող ծրագրի» իրականացումը, թերթ հրապարակելը ոչ այլ բան է քան «ճիշտ սխալ»:

  • Թեւակոխելով 88-րդ հանգրւան...
    Թեւակոխելով 88-րդ հանգրւան...

    Այսօրւայ թիւով (22984) «Ալիք»-ը փակում է իրանական 1396 (2017-18) թւականի իր գործունէութիւնը, միաժամանակ բոլորելով հրատարակման 87-րդ տարին՝ 22 մարտ 2018 թ.: Ահա, եւս 16 համար, ու «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով՝ բախելու է իր ընթերցողի դուռը… ընթերցող, որի բարոյա-նիւթական աջակցութեան շնորհիւ էլ կանգուն է վաղեմիութեան առումով Իրան երկրի 2-րդ օրաթերթը:

  • Կառչելով մեր ընթերցողների հաւատարմութեանը...
    Կառչելով մեր ընթերցողների հաւատարմութեանը...

    Աւելորդ կը լինի նշել, որ ժամանակի շնչով են պայմանաւորւած ամենամեայ թանկացումներն ու գնաճը: Երեւոյթ, ինչի մասին տարեմուտի շեմին խօսելը, ցաւօք, կարծես աւանդոյթ է դարձել, յատկապէս, իրանական տպագիր մամուլի համար:

    Նոյն առիթով օրաթերթիս տնօրէնը տեղեկացրեց, որ Մշակոյթի նախարարութեան համապատասխան ատեանի համաձայն՝ փետրւարի առաջին կէսից սկսած արդէն իսկ դադարեցւել են թերթիս բաժանորդներին յատկացւած սուբսիդային ծրագրերը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։