Հա

Համայնք

06/04/2020 - 14:00

ԿՕՄ-ի ծաւալած աշխատանքները ի նպաստ կարիքաւոր ընտանիքներին

Կորոնավիրուսի համաճարակի հարցով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի յարակից մարմինները ծաւալում են մի շարք աշխատանքներ համայնքի հարցերի կարգաւորման համար: Յիշեալ մարմիններից է Կարիքաւորներին օժանդակող մարմին ԿՕՄ-ը, որի այս ընթացքում ծաւալած աշխատանքներին ծանօթանալու նպատակով կապ ենք հաստատել ԿՕՄ-ի ատենապետ Մուշեղ Ծատուրեանի հետ:

Կորոնավիրուսի համաճարակի հարցով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի յարակից մարմինները ծաւալում են մի շարք աշխատանքներ համայնքի հարցերի կարգաւորման համար: Յիշեալ մարմիններից է Կարիքաւորներին օժանդակող մարմին ԿՕՄ-ը, որի այս ընթացքում ծաւալած աշխատանքներին ծանօթանալու նպատակով կապ ենք հաստատել ԿՕՄ-ի ատենապետ Մուշեղ Ծատուրեանի հետ:

Նա «Ալիք»-ին տւած ասուլիսի ընթացքում նշեց, որ ԿՕՄ-ի դիւանը օրերս նիստ գումարելով որոշել է իր վերահսկողութեան տակ գտնւող նպաստառու ընտանիքներին ապրիլի 13-ին յատկացնել գումարային եւ սննդամթերային նպաստ:

Մուշեղ Ծատուրեանի հաւաստմամբ, նաեւ համայնքիս կարիքաւոր ընտանիքներին եւ անհատներին օժանդակելու նպատակով, օրերս համատեղ նիստ է գումարւել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հետ եւ նկատի առնւած գումարի շրջագծում, որոշում է ընդունւել, որ մի քանի ամսեայ կտրւածքով թէ՛ առողջապահական պիտոյքների եւ թէ՛ սննդամթերքի փաթեթ յատկացնել, թէ ԿՕՄ-ի վերահսկողութեան տակ գտնւող ընտանիքներին, թէ՛ այլ մարմինների ու բարեգործական կառոյցների կողմից ԿՕՄ-ին ներկայացւող ընտանիքներին կամ անհատներին: Նա նշեց, որ նման պարագաներին հանդիպելու դէպքում կարելի է ամէն օր առաւօտեան ժամը 9:30-ից մինչեւ 13-ը հեռախօսային կապ հաստատել ԿՕՄ-ի գրասենեակի հետ հետեւեալ հեռախօսահամարով 77837740:

Յարակից լուրեր

  • Այցելութիւն բարերար՝ տկն. Ղուկասեանին
    Այցելութիւն բարերար՝ տկն. Ղուկասեանին

    Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմինը, որպէս երախտագիտութիւն յարգելի բարերար՝ տկն. Ղուկասեան Սւարանիին, մարմնի երկու անդամներին այցելութեան ուղարկեց իր տուն:

  • Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմինը հանդիպեց Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէի ներկայացուցիչներին
    Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմինը հանդիպեց Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէի ներկայացուցիչներին

    Երեքշաբթի՝ նոյեմբերի 14-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) հրաւէրով Էմամ Խոմէյնիի օժանդակութիւնների կոմիտէի ներկայացուցիչների մասնակցութեամբ, նիստ գումարւեց Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում:

  • ԿՕՄ-ի աշխատանքների զեկոյց
    ԿՕՄ-ի աշխատանքների զեկոյց

    ԿՕՄ-ի ներկայ յանձախումբը իր աշխատանքն է սկսել 2015-2016 թւականից ունի 11 անդամներ, նախագահութեամբ՝ Մուշեղ Ծատուրեանի եւ Թեմական խորհրդի կապ Սերոժ Մատթէոսեանի:
    Միւս անդամներն են՝ Հրայր Աբդալեան՝ փոխնախագահ, Արինէ Զոհրաբեան՝ ատենադպիր, Անի Մկրտչեան՝ հաշւապահ, Մայիս Մինասեան, Ալիս Դիլանչեան, Ալֆրէդ Բէգինեան, Քաթրինա Մորադխանեան, Հերոս Միրզախանեան, Շահէն Բանդարեան, Ալիս Մելքոնեան:

  • Կատարւեց ԿՕՄ-ի վիճակահանութիւնը
    Կատարւեց ԿՕՄ-ի վիճակահանութիւնը

    Նախաձեռնութեամբ Կարիքաւորներին օժանդակող մարմնի՝ ԿՕՄ-ի, երէկ՝ յունիսի 17-ի երեկոյեան, Հայ արհետաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ Մայիսեան յաղթանակների առիթով միջոցառում, որտեղ եւ կատարւեց ԿՕՄ-ի կողմից վիճակահանութեան դրւած «Թիբա» մակնիշի աւտոմեքենայի վիճակահանութիւնը:

  • Այցելութիւն՝ նահատակների եւ կարիքաւորների ընտանիքներին
    Այցելութիւն՝ նահատակների եւ կարիքաւորների ընտանիքներին

    Սրբազան Հայրը հայ նահատակների ընտանիքներին եւ անձնուրացներին այցելելիս գնահատեց հայ զինւորի զոհողութիւնն ու նւիրւածութիւնը իրանեան մեր հայրենիքի ամբողջականութեան եւ արժանապատւութեան պահպանման համար, յաւելելով, որ նահատակութիւնը զոհողութեան բարձրագոյն աստիճանն է, որով մարդ արժեւորւում է եւ դառնում է հայրենիքի փառքն ու պատիւը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։