Հա

Համայնք

07/04/2020 - 14:00

Կորոնավիրուսի դէմ պայքարի գծով՝ «Աւետիս Աւետիսեան» ազգային բուժարանի աշխատանքները

Կորոնավիրուսի համաճարակի այս օրերին Թեհրանի հայկական համայնքում իր ակտիւ դերն է կատարում  «Աւետիս Աւետիսեան» ազգային  բուժարանը: Կատարւած աշխատանքներին ծանօթանալու նպատակով «Ալիք»-ի թղթակիցը բուժարանի Խնամակալ մարմանի ատենապետ Արմինէ Սէթխանեանի հետ հարցազրոյց է ունեցել:

Կորոնավիրուսի համաճարակի այս օրերին Թեհրանի հայկական համայնքում իր ակտիւ դերն է կատարում  «Աւետիս Աւետիսեան» ազգային  բուժարանը: Կատարւած աշխատանքներին ծանօթանալու նպատակով «Ալիք»-ի թղթակիցը բուժարանի Խնամակալ մարմանի ատենապետ Արմինէ Սէթխանեանի հետ հարցազրոյց է ունեցել:

Զրոյցի ընթացքում տիկ. Սէթխանեանը ընդգծել է, որ համաճարակի հէնց առաջին իսկ օրերից բուժարանը բնականոն ընթացքով ընդունել է հիւանդներին, եւ բոլոր դիմողները նախ ստուգումներ են անցկացրել ընդհանուր բժիշկի կողմից, իսկ մարտի 5-ից մինչեւ ապրիլի 4-ը ընկած ժամանակահատւածում բուժարանը սպասարկել է 1789-ը դիմիողների, որոնք ստացել են պատշաճ բուժօգնութիւն: Նոյն ժամանակահատւածում բուժարանի տարրալուծարանի բաժնում առօրեայ անալիզներ են անցկացրել թւով 426 դիմողներ, որոնցից ախտորոշւել են կորոնավիրուսով վարակման հաւանականութեամբ 231 կասկածելի պարագայ եւ ուղղորդւել են պատկան հիւանդանոցներ ու բուժկենտրոններ:

Խնամակալ մարմնի ատենապետը նշեց, որ մինչեւ մարտի 13-ը բուժարանի հետ բնականոն տեմպով աշխատել են բոլոր գերմասնագէտ բժիշկները, իսկ արձակուրդների բերումով մի շարք մասնագէտ բժիշկներ բացակայում էին, իսկ շուրջօրեայ ներկայութիւն են ունեցել ընդհանուր բժիշկները եւ այսօրւայ դրութեամբ վերադարձել են մասնագէտ բժիշկների մօտաւորապէս 50 տոկոսը, ամենօրեայ կարգավիճակով աշխատել է տարրալուծարանը, իսկ վարչական բաժինը եւս ըստ պաշտօնական յայտարարութիւնների աշխատել է ոչ լիակազմ պաշտօնեաներով: Անդրադառնալով բուժարանի կոլոնոսկոպիայի եւ անդոսկոպիայի բաժիններին նա նշեց որ, երբ սաստկացաւ համաճարակը դիմող բոլոր հիւանդները նախ առաջնորդւում էին ընդհանուր բժիշկների մօտ վիրուսի հարցով նախնական ստուգումների եւ արեան անալիզի համար, որից յետոյ նոր իրականացւում էր կոլոնոսկոպիան կամ անդոսկոպին, պարագան նոյնն է եղել նաեւ ատամնաբուժական բաժնում:

Նա ընդգծեց, որ բուժարանը հետեւում է «բժշկագիտութեան համակարգի կազմակերպութիւն» (սազմանէ նեզամփեզեշքի) եւ «Շահիդ Բեհեշտի» բժշկագիտական համալսարանի եւ միջազգային կենտրոնների յայտարարութիւններին: Տիկ. Սէթխանեանի հաւաստմամբ ազգային բուժարանը փետրւարի վերջին իսկ օրերից սկսւել է նախապատրաստական աշխատանքներ եւ բժշկական անհրաժեշտ հագուստների ու պիտոյքների գնումը եւ ամէն օր, երկու անգամ ախտահանման յատուկ սարքերով ու ախտահանիչ նիւթերով ախտահանւում է բուժարանի բոլոր տարածքը: Նա նշեց, որ դժբախտաբար բուժարանի մասնագէտ բժիշկներից մէկը հէնց առաջին իսկ օրերին վարակւել էր կորոնավիրուսով, որի առողջական վիճակը բարելաււած է եւ ապաքինւել է, բայց առայժմ աշխատանքի չի վերադարձել:

Տիկ. Սեթխանեանը գնահատանքով անդրադարձաւ բուժարանի թէ՛ վարչական պաշտօնեաների, թէ՛ տարրալուծարանի եւ թէ՛ բժիշկների ու բուժանձնակազմի անխոնջ աշխատանքի մասին, առողջութիւն մաղթելով բոլոր հիւանդներին եւ նշեց, որ ազգային բուժարանը չի խնայելու իր կարելին:

Յատկանշական է, որ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախաձեռնութեամբ պատրաստւել է նաեւ տեսահոլովակ հիւանդութիւնից զերծ մնալու անհրաժեշտ քայլերի մասին եւ զանազան հաղորդագրութիւններով՝ համայնքին իրազեկ պահել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան միջոցով հրապարակւած հաղորդագրութիւններին ու բուժարանի ծաւալած աշխատանքներին եւ բուժարանի բուժանձնակազմին է տրամադրւել «Շահիդ Բեհեշտի» բժշկագիտական համալսարանի հրապարակած պրոտոկոլները կորոնավիրուսի պարագային հիւանդների ստուգման հարցով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։