Թեմական խորհուրդը Սրբազան Հօր հովանաւորութեամբ եւ Պատգամաւորական ժողովի ու Կրօնական խորհրդի հետ համատեղ հետեւեց եւ հետեւում է համայնքի կեանքի անցուդարձերին:
Թեմական խորհուրդը Սրբազան Հօր հովանաւորութեամբ եւ Պատգամաւորական ժողովի ու Կրօնական խորհրդի հետ համատեղ հետեւեց եւ հետեւում է համայնքի կեանքի անցուդարձերին:
Այս կապակցութեամբ Թեմական խորհուրդը ունեցաւ նաեւ բացառիկ արտակարգ նիստեր, հակառակ երկրում տիրող արտակարգ իրավիճակին: Երկրում տիրող պայմաններից ելնելով՝ գլխաւոր աշխատանքներից մէկը եղաւ նաեւ չքաւոր ընտանիքներին օգնութեան տրամադրումը: Այս կապակցութեամբ պատրաստւեց սննդամթերքի եւ անհրաժեշտ պիտոյքների փաթեթներ եւ այն շուտով պէտք է փոխանցւի ընտանիքներին: Այդ օգնութիւնից բացի Սրբազան Հօր հովանաւորութեամբ գումար կը տրամադրւի իւրաքանչիւր ընտանիքի:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի վիճակագրութեանը մենք ունեցել ենք կորոնավիրուսից մահւան 6 դէպք. նաեւ եղել են 4 կորուստներ, որոնց մահը կապւած է եղել նախապէս նրանց մօտ խրոնիկ հիւանդութիւնների հետ ինչպէսեւ՝ 2 հոգու մահը պրոտոկոլային ձեւաչափով է եղել՝ այսինքն նրանց մօտ կասկածւել է վիրուսի առկայութիւնը:
Ամէն դէպքում Սրբազան Հայրը եւ Թեմական խորհուրդը համատեղ հետեւում են համայնքի կեանքին եւ Սրբազան Հայրը իր հետեւողական կոչերով քաջալերում, յուսադրում եւ յորդորում է մեր համայնքի զաւակներին, որ մնան տանը:
Ս. Աստւածածնի Աւետման եւ Ս. Զատկի առիթներով Սրբազան Հայրը յատուկ շնորհաւորել եւ իր պատգամներն է փոխանցել ժողովրդին:
Այս ընթացքում Սրբազան Հայրը միշտ կապի մէջ է եղել Արամ Ա Վեհափառ Հայրապետի հետ եւ լսած հարցերը փոխանցել է ժողովրդին եւ ժողովականներին: Եւ վերջապէս եկեղեցական արարողութիւնների կապակցութեամբ ասենք հետեւեալը, որ մենք թելադրել ենք մեր ժողովրդին, որ «օն լայն» կամ առցանց հետեւեն Մեծի Տանն Կիլիկիոյ հեռուստատեսութեամբ հեռարձակւող արարողութիւններին: Եւ սա մեծապէս օրհնութիւն եղաւ մեր ժողովրդին: Կիլիկիոյ հեռուստատեսութեան հետ միաժամանակ «Վանայ ձայն»-ը նաեւ ձայնասփռում է Անթիլիասում տեղի ունեցող բոլոր արարողութիւնները եւ ի միջիայլոց ամէն կիրակի ձայնասփռում է Անթիլիասի Մայր Տաճարի ս. պատարագը:
Մեր կոչն ու յորդորն է վերստին մեր սիրելի ժողովրդին, որ իրենց առողջութիւնը երաշխաւորեն տանը մնալով:
Առաջիկայում կը ներկայացւի յատուկ զեկոյց փետրւար-մարտ-ապրիլ ամիսներին իրականացւած աշխատանքների մասին:
Թ. Հ. Թ. Դիւան ազգային առաջնորդարանի