Հա

Համայնք

16/04/2020 - 14:00

Հաղորդագրութիւն թիւ 2 (Լրամշակւած)

Այսու յայտնում ենք Ձեզ, որ Ապրիլի 24-ի օրը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, Հայոց Ցեղասպանութեան զոհւած սրբերի յիշատակին, տեղի կունենայ դռնփակ Ծաղիկների մատուցման արարողութիւն:

Սիրելի հայրենակիցներ,

Այսու յայտնում ենք Ձեզ, որ Ապրիլի 24-ի օրը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, Հայոց Ցեղասպանութեան զոհւած սրբերի յիշատակին, տեղի կունենայ դռնփակ Ծաղիկների մատուցման արարողութիւն՝ համայնքի կառոյցների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Արարողութեան ժամը եւ տեղեկութիւնները նախապէս կը փոխանցւի մասնակցողներին:

Իսկ սիրելի հայրենակիցները հետեւելով մեր յաջորդ յայտարարութիւններին, սոցիալական ցանցերի միջոցով, կարող են իրենց մասնակցութիւնը ունենալ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման աշխատանքներում:

 

Յարգանօք՝

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 105-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ

ՈԳԵԿՈՉՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

13.04.2020 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։