Հա

Համայնք

21/04/2020 - 16:10

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի յանձնարարականով ուսուցիչները լծւեցին աշխատանքի բարձր գիտակցութեամբ, որպէսզի իւրօրինակ պայմաններում գտնեն դասաւանդման ձեւեր, որ չխաթարւի աշակերտի կրթութիւն ստանալու իրաւունքը:

Կորոնավիրուսի առկայութիւնը երկրում առաջացրեց բազմաթիւ մարտահրաւէրներին դիմակայելու անհրաժեշտութիւն: Համավարակի կանխարգելման համար հարկադրաբար փակւեցին դպրոցները, այդ թւում նաեւ հայկական:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի յանձնարարականով ուսուցիչները լծւեցին աշխատանքի բարձր գիտակցութեամբ, որպէսզի իւրօրինակ պայմաններում գտնեն դասաւանդման ձեւեր, որ չխաթարւի աշակերտի կրթութիւն ստանալու իրաւունքը:

Ուսուցիչները փորձում են տարբեր մեթոդներ կիրառելով եւ օրւայ մեծ մասը էկրանի առջեւ անցկացնելով, սրտցաւօրէն կատարել իրենց առաքելութիւնը, ապահովելով կրթութեան բարձր արդիւնաւէտութիւն: Նշելի է, որ դասաւանդումը շարունակւելու է մինչեւ ուսումնական տարւայ վերջը եւ աւարտւելու է տարեվերջեան քննութիւններով:

Իւրաքանչիւրս՝ ուսուցիչ, աշակերտ, ծնող բոլորս ունենք մեր պարտականութիւնն ու դերը այս իւրայատուկ իրավիճակում:

Գիտակցելով երկրում տիրող համատարած տնտեսական ճգնաժամը, վստահ ենք, որ մեր ծնողները բարձր գիտակցութեամբ եւ պատասխանատւութեամբ կը կատարեն իրենց նիւթական պարտաւորութիւնը՝ վճարելով աշակերտների ուսման համար նախատեսւած տարեկան գումարը:

Մեր շնորհակալութիւնն ենք յայտնում՝ դպրոցի պաշտօնէութեանը, ուսուցիչներին, աշակերտութեանը եւ ծնողներին իրենց համագործակցութեան համար:

 

Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Ախտահանիչ սարքերի եւ հեղուկի տրամադրում՝ դպրոցներին եւ մանակապարտէզներին
    Ախտահանիչ սարքերի եւ հեղուկի տրամադրում՝ դպրոցներին եւ մանակապարտէզներին

    Հաշւի առնելով կորոնավիրուսի արագ տեմպերով տարածումը եւ դրա դէմ պայքարի անհրաժեշտութեան առաջնահերթութիւնը, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ պարբերաբար կիրառւում են քայլեր վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

  • Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն
    Կրօնական խորհրդի հաղորդագրութիւն

    Չորեքշաբթի, թւականիս 21 հոկտեմբերին, ազգային առաջնորդարանի դահլիճում թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի նախագահութեամբ, Կրօնական խորհուրդի եւ քահանայից դասի մասնակցութեամբ՝ հոգեւորականների առաւել եւս աչալուրջ կերպով հոգեւոր ծառայութիւնների մատուցման եւ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող հակաահաբեկչական պատերազին եւ հայ ժողովրդին եւ հայ զինւորին զօրավիգ հանդիսանալու համար տեղի ունեցաւ խոհրդակցական ժողով-հանդիպում։

  • «Բարի գալուստ». Մանկապարտէզները սեպտեմբերի 22-ին իրենց դռներն են բացել փոքրիկների առջեւ
    «Բարի գալուստ». Մանկապարտէզները սեպտեմբերի 22-ին իրենց դռներն են բացել փոքրիկների առջեւ

    Սեպտեմբերի 22-ին (մեհրի 1), հայոց ազգային մանկապարտէզներում ղօղանջեց նոր ուսումնական վերամուտի մեկնարկի զանգը: Վերամուտի առիթով մանկապարտէզներ էին այցելել Կրթական խորհրդի անդամներ եւ քահանայ հայրեր, որոնք իրենց բարեմաղթանքի խօսքը յղեցին աշակերտութեանն ու մանկապարտէզների պաշտօնեաներին:

  • Սեպտեմբերի 5-ին հայկական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական 2020-2021 տարեշրջանը
    Սեպտեմբերի 5-ին հայկական դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական 2020-2021 տարեշրջանը

    Չնայած նրան, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Թեհրանը գտնւում է վարակի կարմիր վիճակում, այնուամենայնիւ Կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից որոշում կայացւեց՝ սեպտեմբերի 5-ից սկսել դասերը հանրակրթական դպրոցներում:

  • Կորոնավիրուսին համընթաց՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը պատրաստ է ամէն տարբերակի
    Կորոնավիրուսին համընթաց՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը պատրաստ է ամէն տարբերակի

    Իրանում դպրոցական տարեմուտը այս տարի հակառակ ընկալեալ սովորութեան, որը լինում էր սեպտեմբերի 21-ին կամ 22-ին (Մեհր ամսի 1-ին) լինելու է սեպտեմբերի 5-ին, նկատի առնելով կորոնավիրուսի համաճարակը: Սեպտեմբերի 5-ին, Իրանում դպրոցական տարեմուտի հետ միասին, Թեհրանում տարեմուտ է նշւում նաեւ հայոց դպրոցներում, որոնց հարցով պատասխանատու մարմինն է Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։