Հա

Համայնք

25/04/2020 - 08:40

Իրանահայութիւնը իրականացրեց ապրիլքսանչորսեան վիրտուալ համախմբման խորհուրդը 

Կորոնավիրուսի համավարակի արտակարգ իրավիճակի, եւ երկրում սոցիալական հեռաւորութեան սահմանման պայմաններում, երէկ` Ապրիլի 24-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, արտակարգ պայմաններում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի անմեղ զոհերի յիշատակին նւիրւած միջոցառումը: 

«alikonline.ir»- Կորոնավիրուսի համավարակի արտակարգ իրավիճակի, եւ երկրում սոցիալական հեռաւորութեան սահմանման պայմաններում, երէկ` Ապրիլի 24-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, արտակարգ պայմաններում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի անմեղ զոհերի յիշատակին նւիրւած միջոցառումը: 

Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների յիշատակին նւիրւած ոգեկոչման բարեխօսական արարողակարգն մատուցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Արարողակարգին ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Իրանում ՀՀ արտակագ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան դիւանագիտական կազմը, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ գերշ. Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ վեր. Սերգէյ Շահվերդեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները:

Նշենք, որ համավարակի տարածման կանխարգելման պայմաններում միջոցառումը չունեցաւ հանրութեան անմիջական մասնակցութիւն, սակայն ժողովրդի վիրտուալ մասնակութիւնը ապահովւած էր Ս. Սարգիս եկեղեցու բակից հեռարձակւող Live հաղորդման միջոցով:

Օրւայ առիթով ժողովրդին իրենց պատգամը ուղղեցին Սրբազան Հայրը, Իրանում հիւսիսային իրանահայութեան պատգամաոր դոկտ. Կարէն Խանլարեանը, եւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը:

Ոգեկոչման կարգն աւարտւեց օրւայ բանաձեւի ընթերցմամբ, որից յետոյ մասնակիցները եկեղեցու բակում ծաղիկներ խոնարհեցին Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին նւիրւած խաչքարի առջեւ։

Նշենք, որ այս տարի աշխարհի գրեթէ բոլոր հայերը Ապրիլի 24-ը դիմաւորեցին բացառիկ պայմաններում, նոր տիպի կորոնավիրուսի համավարակը համայն հայութեանը ստիպել էր իրականացնել Հայոց Ցեղասպանութեան միջոցառումները համավարակի տարածման կանխարգելման պարտադիր եւ անխուսափելի պայմաններում:

Նշենք նաեւ, որ Թ.Հ.Թ Թեմական խորհրդի կողմից կազմւած Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական յանձնախումը այլտնտրանքային նախագծերի շրջանակում փորձեց գտնել ապրիլքսանչորսեան միջոցառումներին նոյնիսկ աւելի մեծ մասշտաբ հաղորդելու եւ ըդգրկում տալու հնարաւորութիւն: 

Իրանահայութիւնն այս տարի երկրի տարբեր շրջաններից ապրիլիքսաներեքեան միջոցատումներին մասնակցելու հնարաւորութիւն ունեցաւ, քանի որ այն ընթացաւ վիրտուալ տարածքում` ամենատարբեր բնոյթի նախագծերով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։