Հա

Համայնք

26/04/2020 - 14:20

Թ.Հ.Թ.-ի Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի Ոգեկոչման յանձնախմբի հաղորդագրութիւնները

Ստորեւ ներկայացնում ենք Թ.Հ.Թ.-ի Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի Ոգեկոչման յանձնախմբի հաղորդագրութիւնները.

«alikonline.ir» - Ստորեւ ներկայացնում ենք Թ.Հ.Թ.-ի Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի Ոգեկոչման յանձնախմբի հաղորդագրութիւնները.

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թիւ 3

Սիրելի հայրենակիցներ,

Թ.Հ.Թ.-ի Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի Ոգեկոչման յանձնախումբը իր աշխատանքը սկսեց 2020 թւականի յունւարից, եւ այս ընթացքում կատարեց բազմատեսակ համացանցային քարոզչական աշխատանքներ՝ թէ՛ հայկական եւ թէ՛ պարսկական հարթակներում:

Հարկ ենք համարում, մեր երախտագիտութիւնը յայտնել՝ բոլոր այն անձանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի համագործակցեցին մեզ հետ իրականացնելու այս ծրագիրը, այդ թւում եւ բոլոր նրանց, ովքեր պատրաստեցին տեսանիւթեր, ուսումնասիրեցին եւ խմբագրեցին Հայոց Ցեղասպանութեան առնչւող տեղեկութիւնները, ուղարկեցին գրառումները, կամ ինչ-որ ձեւով սատար հանդիսացան մեր աշխատանքներին:

Նաեւ մեր խորին շնորհակալութիւններն ենք յայտնում, համայնքի բոլոր ազգային, կրթական, հասարակական, հոգեւոր, մշակութային, մարզական կառոյցներին, միութիւններին եւ կենտրոններին, որոնք ոչ միայն իրենց պաշտօնական սոցցանցերում տեղադրեցին մեր գրառումները, այլ իրենք եւս պատրաստեցին տեսանիւթեր եւ նւիրեցին Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին:

Դուք, Ձեր ազգանւէր գործունէութեամբ, մէկ անգամ եւս փաստեցիք, որ ոչ մի խոչընդոտ չի կարող արգելք դառնալ հային, յիշելու եւ պահանջելու արդարադատութիւնը:

Վարձքներդ ի կատար:

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թիւ 4

Սիրելի հայրենակիցներ,

Թ.Հ.Թ.-ի Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի Ոգեկոչման յանձնախումբը նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում տիրող ճգնաժամային պայմանները՝ իր աշխատանքների մեծ մասը կենտրոնացրել էր համացանցային հարթակներում քարոզչական աշխատանքներին:

Հարկ ենք համարում մեր հիացմունքն ու գնահատանքը յայտնել համայնքի սիրելի աշակերտութեանը եւ ուսուցիչներին, որոնք ջերմեռանդութեամբ հանդէս եկան իրենց տեսանիւթերով, ասմունքներով, ձեռքի աշխատանքներով, երգերով եւ...

Նաեւ մեր խորին երախտագիտութիւնն ենք յայտնում՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին եւ Հայ Դատի յանձնախմբին, այս աշխատանքներում մեզ աջակցելու կապակցութեամբ:

Այժմ մենք համոզւած ենք, այս սերունդը, որ կերտելու է մեր ազգի ապագան, արժանապատւօրէն տէր է կանգնելու մեր իրաւունքներին եւ չի զիջելու արդարութիւնը:

Ապրէք սիրելի աշակերտ-աշակերտուհիներ: Վարձքներդ ի կատար սիրելի ուսուցիչ-ուսուցչուհիներ:

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թիւ 5

Սիրելի հայրենակիցներ,

Թ.Հ.Թ.-ի Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի Ոգեկոչման յանձնախումբը իր խորազգաց շնորհակալութիւններն է յայտնում Ձեզ, երկրում տիրող ճգնաժամային պայմաններում՝ Ձեր տներում, ապրիլի 23-ի մոմավառութեանը մասնակցելու կապակցութեամբ:

Նաեւ երախտապարտ ենք Ձեզ, որ գիտակցելով այս տարւայ սահմանափակութիւնները, յարգեցիք մեր կոչերը եւ Ապրիլ 24-ին տնից՝ ուղիղ միացումով մասնակցեցիք ծաղիկների մատուցման արարողութեանը:

 

Յարգանօք՝

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 105-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ

ՈԳԵԿՈՉՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

25 ապրիլի, 2020

Յարակից լուրեր

  • ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ
    ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ

    Այսու, առ ի գիտութիւն, յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ նկատի ունենալով կորոնա համաճարակի պատճառով պետական եւ մեր ազգային առաջնորդարանի որոշումները, առ ժամաբար տնօրինւում է որ՝

  • ԿՈՉ
    ԿՈՉ

    Սիրելի հայրենակիցներ,

    Շարունակւելով երկրի ճգնաժամային պայմանները, Հայաստանի Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան աշխատանքները եւս իրականացւելու են համացանցային հարթակում:

  • Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակը Գանատայի մէջ ոգեկոչուեցաւ առցանց
    Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակը Գանատայի մէջ ոգեկոչուեցաւ առցանց

    Հայ ժողովուրդը՝ ի Հայաստան եւ սփիւռս աշխարհի, ուրբաթ 24, ապրիլ 2020-ին, ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան 105-րդ ամեակը եւ ճանաչումի ու պահանջատիրութեան սկզբունքով՝ խոնարհեցաւ Մեծ Եղեռնի սրբադասուած նահատակներու յիշատակին առջեւ, ի հեճուկս համաճարակին պարտադրած առցանց ձեւաչափի կիրարման:

  • «Հայ ժողովուրդը չի յուսահատիր, իսկ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը համաշխարհային պարտականութիւն է». Շեշտեց Աւետիս Կիտանեան
    «Հայ ժողովուրդը չի յուսահատիր, իսկ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը համաշխարհային պարտականութիւն է». Շեշտեց Աւետիս Կիտանեան

    Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակին առիթով, նախկին նախարար Աւետիս Կիտանեան «Նիտա ուաթան» օրաթերթին հետ ունեցած հարցազրոյցին ընթացքին յայտնեց, որ Ցեղասպանութեան առաջին յիսնամեակը շատ դժուար էր հայ ժողովուրդին համար, որ սգալու փուլին մէջ կը գտնուէր եւ կը յուսար հայրենիք վերադառնալ:

  • Հայոց Ցեղասպանութիւնն ու քրդերը. ինչո՞ւ ենք ներել քրդերին
    Հայոց Ցեղասպանութիւնն ու քրդերը. ինչո՞ւ ենք ներել քրդերին

    Լրացաւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը։ Ինչպէս ամէն տարի, այս տարւայ ապրիլ ամսին նոյնպէս, Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիւացաւ Հայոց Ցեղասպանութեան թեման։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։