Հա

Համայնք

05/05/2020 - 14:20

ԿՈՉ

Սիրելի հայրենակիցներ,

Շարունակւելով երկրի ճգնաժամային պայմանները, Հայաստանի Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան աշխատանքները եւս իրականացւելու են համացանցային հարթակում:

Թիւ 1 

 

Սիրելի հայրենակիցներ,

Շարունակւելով երկրի ճգնաժամային պայմանները, Հայաստանի Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան աշխատանքները եւս իրականացւելու են համացանցային հարթակում:

Ուստի՝ Հայաստանի Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան Թեհրանի հայոց թեմի Կենտրոնական յանձնախումբը դիմում է համայնքի սիրելի ժողովրդին, կառոյցներին  եւ միութիւններին, որպէսզի այս կապակցութեամբ իրենց տեսակէտներն ու մտայղացումներն ուղարկեն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցէին:

 

Յարգանօք՝

Հայաստանի Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան

Կենտրոնական յանձնախումբ

 

 

Թիւ 2

 

Հայաստանի Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան՝ Թեհրանի հայոց թեմի Կենտրոնական յանձնախումբը դիմում է հայ մշակութային, մարզական, հասարակական միութիւններին եւ կազմակերպութիւններին, գեղարւեստական խմբերին եւ բոլոր այն անձանց, որոնք ցանկանում են տեսաֆիլմեր եւ նիւթեր պատրաստել Հայաստանի Անկախութեան տօնակատարութեան կապակցութեամբ՝ սոցցանցերի միջոցով ցրելու նպատակով, հնարաւորինս շուտ՝ տեղեակ պահեն յանձնախմբիս, անհրաժեշտ համադրութիւններ անելու նպատակով:

 

Յարգանօք՝

Հայաստանի Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան

Կենտրոնական յանձնախումբ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։