Հա

Համայնք

05/05/2020 - 14:30

Նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանի վերահսկողութեամբ բարեսիրական փաթեթներ է յանձնւել ազգային իշխանութեանը

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները Իրանի հայկական համայնքում մեղմելու նպատակով, Իսլ. խորհրդարանում իրանահայ նորընտիր պատգամաւորները կատարում են իրենց հնարաւորութիւնը այս ուղղութեամբ:

«ԱԼԻՔ» - Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները Իրանի հայկական համայնքում մեղմելու նպատակով, Իսլ. խորհրդարանում իրանահայ նորընտիր պատգամաւորները կատարում են իրենց հնարաւորութիւնը այս ուղղութեամբ: Նրանք բազմիցս են դիմել պետական համապատասխան օրգաններին, որպէսզի այս հարցով ստանան նպաստներ, որոնք ազգային իշխանութեան համապատասխան մարմնի միջոցով, տրամադրւել է համայնքիս կարիքաւորներին կամ ուր որ անկ է:

Այս ուղղութեամբ իրականացած վերջին աշխատանքների ծիրում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանի վերահսկողութեամբ, մայիսի 4-ին Թ. Հ. Թ. ազգային իշխանութեանը տրամադրւեց մեծ քանակութեամբ պարէնային փաթեթներ, որոնց բաժանումը յանձնարարւած է Թ. Հ. Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։