Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում եւ ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան եւ Շրջանային քաղաքապետարաններ:

Թեմական խորհրդի հետեւողական աշխատանքի արդիւնքում այդ աշխատանքը դրւեց ընթացքի մէջ: Կարմիր մահիկին ենթակայ «Նիքգամանէ Ջամշիդ» բարեգործական ընկերութեան կամաւորականների միջոցով իրականացւեց դպրոցների, մանկապարտէզների ախտահանման աշխատանքը:
Աշխատանքի 2-րդ փուլում ախտահանւել են «Գոհար», «Արաքս», «Թունեան» տարր., «Թունեան-Թովմասեան», «Գիւլբենգեան», «Մարիամ» օրդ. , «Մարի Մանուկեան»,«Նայիրի» տարր., եւ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցների, «Էլպիս Ֆերահեան», «Սասուն» եւ «Մարիամ» մանկապարտէզների շէնքերն ու դասարանները:
Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ