Հա

Համայնք

16/05/2020 - 09:50

Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալի հետ հանդիպում

Շաբաթ, 2020 թւականի մայիսի 9-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, «Արաքս» դպրոցի տեսչուհի ու Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ՝ Անի Մանուկեանը եւ «Թունեան» տարրական դպրոցի փոխտեսչուհի՝ Շաքէ Աւետեանը հանդիպում ունեցան Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալ՝ դոկտ. Ռոբուշէի հետ:

Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութիւնից հայկական տարրական օղակի դպրոցների տեսուչներից պահանջել էին նմուշներ՝ Կրօն առարկայի առցանաց դասաւանդման աշխատանքներից:

Կրթական խորհրդը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի հետ խորհրդակցաբար որոշեց հայկական դպրոցների կողմից պատրաստւի փաթեթ եւ ուղարկւի վարչութեանը:

Այս պատեհ առիթը օգտագործելով Կրթական խորհուրդը հանդիպեց դոկտ. Ռոբուշէին: Հանդիպման ընթացքում Կրթական խոէհրդի ատենապետ` Ալֆրէդ Կարապետեանը ներկայացրեց Ազգային կառոյցը եւ կրթական համակարգը: Անի Մանուկեանը անդրադարձաւ տարրական օղակում هدیه های آسمانی առարկայի փոխարէն կրօնի դասաւանդմանը, իսկ Շաքէ Աւետեանը իր հերթին ներկայացրեց հայերէն առարկաների առցանց դասաւանդման ընթացքը՝ տեղեկութիւններ տալով դրա մանրամասնութիւնների եւ «Շադ» ծրագրի առանձնայատկութիւնների մասին:

Հանդիպումը արդիւնաւէտ եւ շատ կարեւոր էր նաեւ այն առումով, որ պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց առաջիկայ շաբաթում հանդիպում կազմակերպել Իրանի Կրթադաստիարակչական նախարարի խորհրդական դոկտ. Էմադիի հետ` Ադիանի դասագրքերի եւ այլ կարեւորագոյն հարցերի քննարկման նպատակով:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։