Հա

Համայնք

17/05/2020 - 14:00

Նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանը քննարկել է կորոնավիրուսի հասարակական ոլորտը

Իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանը, որը մասնագիտութեամբ անտրոպոլոգ է, ուսումնասիրութիւն է կատարել մարդկային հասարակութիւններում հիւադութիւնների եւ համաճարակների մասին եւ անդրադարձել մերօրեայ կեանքի պանդեմիա համարւող կորոնավիրուսի դէմ պայքարի եղանակներին:

«ԱԼԻՔ» - Իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանը, որը մասնագիտութեամբ անտրոպոլոգ է, ուսումնասիրութիւն է կատարել մարդկային հասարակութիւններում հիւադութիւնների եւ համաճարակների մասին եւ անդրադարձել մերօրեայ կեանքի պանդեմիա համարւող կորոնավիրուսի դէմ պայքարի եղանակներին: Նա իր յօդւածի մէջ նշել է, որ ժամանակին առողջութիւնը սահմանափակւում էր մարդկային ֆիզիկական առողջութեամբ, որը այսօր ունի զանազան ոլորտներ եւ անդրադարձել է մարդկանց ապրելակերպի նորմերին, որը ժամանակի հոլովոյթների արդիւնքում փոփոխութիւններ է կրել: Նա քննարկել է մարդկային հասարակութիւններում ժամանակի ընթացքում տարածւած համաճարակների հետեւանքների մասին, որոնք որոշ պարագաներում նոյնիսկ հասարակական մեծածաւալ փոփոխութիւններ են առաջացրել եւ անդրադարձել ներկայումս պանդեմիայի վերածւած կորոնավիրուսին, որը իր իւրայատուկ տարածման եղանակով աշխարհում վերածւել է հասարակական, տնտեսական ու քաղաքական խնդրի: Արա Շահվերդեանը քննարկել է այս համաճարակի հետեւանքով ժողովրդի հասարակական վերաբերմունքի ու ապրելաոճի փոփոխութիւններին եւ ընդգծել, որ թէեւ այն ունի բազամշերտ բացասական հետեւանքներ, սակայն պատճառ է դարձել համաշխարհային միասնականութեան եւ առողջապահական խնդիրների յարգման եւ ընդգծել, որ մենք պարտաւոր ենք վերանայման ենթարկել մեր վերաբերմունքը ճգնաժամերին դիմակայելու առումով, որպէսզի կարողանանք ճկունութիւն դրսեւորելով բարելաւենք մեր հասարակական, հոգեկան ու հոգե-մտաւոր արժէքները:

Յաւելենք, որ նորընտիր պատգամաւորի յօդւածի ամբողջական տարբերակը տպագրւելու է առաջիկայ «Ալիք»-ի պարսկերէն յաւելւածի համարում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։