Հա

Համայնք

18/05/2020 - 11:35

Երեք ամիս դադարից յետոյ Սուրբ Սարգիս եկեղեցում, մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ

Կիրակի, 17 մայիս 2020 թւականի առաւօտեան, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, Սուրբ Սարգիս մայր եկեղեցում, ձեռամբ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի, ու մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ երգեցիկ խմբի, մատուցւեց յետ կարանտինեան շրջանի, առաջին սուրբ եւ անմահ պատարագ, որը ինստագրամի եւ այլ սոսցանցերի միջոցով, ուղիղ եթերով ընծայւեց գաղութիս հաւատացեալների ուշադրութեան։

Կիրակի, 17 մայիս 2020 թւականի առաւօտեան, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, Սուրբ Սարգիս մայր եկեղեցում, ձեռամբ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի, ու մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ երգեցիկ խմբի, մատուցւեց յետ կարանտինեան շրջանի, առաջին սուրբ եւ անմահ պատարագ, որը ինստագրամի եւ այլ սոսցանցերի միջոցով, ուղիղ եթերով ընծայւեց գաղութիս հաւատացեալների ուշադրութեան։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի՝ նախ այս բարեբաստիկ առիթի համար Աստծուն գոհունակութիւն յայատնեց, որից յետոյ անդադարձաւ այն կարեւոր պարագային, որ պատմութեան ընթացքին, ոչ մի ուժ չի կարողացել կասեցնել Եկեղեցական բնականոն կեանքը, բայց ցաւօք սրտի այս աննշմարելի ժահրը, խաթարեց կեանքը պետութիւնների եւ երկրների։ Նաեւ յաւելեց՝ այդուհանդերձ ընտանիքների անդամների աւելի մերձեցման պատճառ հանդիսացաւ ու հաւատացեալների տներրը տաճարացրեց։

Ապա Սրբազան Հայրը բնաբան առնելով Յովհաննու Աւետարանի տասերրորդ գլուխը, յիշեցրեց՝ յաւիտենական կեանք առաջնորդող միակ ճանապարհը եւ միջոցը միայն Քրիստոսն է, որով լիցքաւորւելով մարդը ունենում է շնորհալի կեանք։

Սրբազան Հայրը իր խօսքի վերջում, յոյս յայտնեց որ յառաջիկայ շաբաթւանից սկսեալ, միւս եկեղեցիներում եւս կմատուցւի Սուրբ եւ Անմահ Պատարագ։

Յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի Սրբազան Հօր նախագահութեամբ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, ժահրի համաճարակի ընթացքին ի Տէր հանգչած հայորդիների եւ վերջերս Ամերիկայում մահացած հանգուցեալ Հայկ Պոստանեանի հոգւոց հանգստեան համար։

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Դատապարտում ենք
    Դատապարտում ենք

    27 սեպտեմբեր 2020-ի առաւօտեան կանուխ ժամերից սկսեալ Արցախի խաղաղ բնակչութիւնը դաժան ու վայրագ յարձակման է ենթարկւում։ Ադրբեջանը հովանաւորւած հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Թուրքիոյ կողմից փորձում է հերոսական Արցախը գրաւել ու բնաջնջել Արցախահայութիւնը. թշնամին մոռացել էր սակայն որ հայը հաւատարիմ իր հայրենի հողին, հոգեւոր, ազգային, մշակութային արժէքներին ու կոթողներին միշտ իր կեանքի գնով պաշտպանած, պաշտպանում եւ պաշտպանելու է իր հայրենիքը։

  • Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար
    Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար

    Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։

  • ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն
    ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն

    Երկուշաբթի, 22 սեպտեմբերի 2020 թ.-ին՝ երեկոյեան թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ՀՀ անկախութեան 29-րդ տարեդարձի առիթով ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական ու Թեմական խորհրդների ներկայացուցիչների այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն:

  • Սրբազան Հօր մասնակցութիւնը Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին
    Սրբազան Հօր մասնակցութիւնը Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին

    Ուրբաթ, 18 սեպտեմբեր 2020-ին Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութիւնը իր արտահերթ ժողովը գումարեց Մարոնիթ եկեղեցու պատրիարքարանի մէջ հիւրընկալութեամբ համանուն եկեղեցու կարդինալ-պատրիարք Նորին սրբութիւն Բըշարա Րաի պատրիարքի։

  • Աղօթք` աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ ժողովրդի կեանքի առաւել պայծառացման համար
    Աղօթք` աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ ժողովրդի կեանքի առաւել պայծառացման համար

    Հինգշաբթի, 17 սեպտեմբերի 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի նախագահութեամբ, համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան ու ժողովրդի խաղաղութեան համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։