Հա

Համայնք

20/05/2020 - 12:40

Լազերային ջերմաչափերի տրամադրումը դպրոցներին եւ մանկապարտէզներին

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ իրականացւում են անհրաժեշտ քայլեր, նպատակաուղղւած կորոնա տիպի վիրուսի կանխարգելման տարածման դէմ:

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ իրականացւում են անհրաժեշտ քայլեր, նպատակաուղղւած կորոնա տիպի վիրուսի կանխարգելման տարածման դէմ:

Ըստ իրականացւած աշխատանքների՝ դպրոցներին եւ մանկապարտէզներին տրամադրւեցին հիգենայի պարագաներ, ախտահանւեցին դպրոցների շէնքերն ու դասարանները:

Ելնելով այն հանգամանքից, որ մայիսի 16-ից մասամբ վերաբացւեցին դպրոցները, անհրաժեշտութիւն առաջացաւ հնարաւորինս սեղմ ժամկէտում դպրոցներն ու մանկապարտէզները ապահովել արդիական ջերմաչափերով:

Մայիսի 14-ին Թեհրանի բոլոր հայկական դպրոցներին, մանկապարտէզներին եւ «Ակունք» կենտրոնին տրամադրւել են բազմաֆունկցիոնալ լազերային ջերմաչափեր, որոնք օժտւած են ջերմաչափման 2 ռեժիմով, ձայնային ազդանշանման հնարաւորութեամբ՝ բարձր ջերմաստիճանների դէպքում, թւային LCD էկրանով, յիշողութեան հնարաւորութեամբ, աւտոմատ անջատումով, ջերմաչափի ջերմնաստիճանը արտացոլւում է տասնորդականներով, ճշգրիտ չափումների միջակայքը՝ 10 - 40 աստիճան ըստ ցելսիուսի սանդղակի:

 

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Կ.Օ.Մ.-ի անդամների հետ հանդիպում
    Կ.Օ.Մ.-ի անդամների հետ հանդիպում

    Երեքշաբթի, մայիսի 26-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ Կ.Օ.Մ.-ի հետ կապ՝ պրն. Արամ Նովշադեանի հանդիպում ունեցան Թ.Հ.Թ. Կարիքաւորներին օժանդակող մարմնի անդամների հետ:

  • Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալի հետ հանդիպում
    Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալի հետ հանդիպում

    Շաբաթ, 2020 թւականի մայիսի 9-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, «Արաքս» դպրոցի տեսչուհի ու Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ՝ Անի Մանուկեանը եւ «Թունեան» տարրական դպրոցի փոխտեսչուհի՝ Շաքէ Աւետեանը հանդիպում ունեցան Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալ՝ դոկտ. Ռոբուշէի հետ:

  • Հայկական դպրոցների ախտահանման աշխատանքների 2-րդ փուլ
    Հայկական դպրոցների ախտահանման աշխատանքների 2-րդ փուլ

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում եւ ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան եւ Շրջանային քաղաքապետարաններ:

  • Ախտահանում հայկական դպրոցներում
    Ախտահանում հայկական դպրոցներում

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում եւ ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան եւ Շրջանային քաղաքապետարաններ:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդի հաղորդագրութիւնը
    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդի հաղորդագրութիւնը

    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը իր երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնն է յայտնում համայնքիս բոլոր նւիրատու անձանց եւ բարերարներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։