Հա

Համայնք

23/05/2020 - 09:00

Շնորհաւորական գիր՝ հոգեւոր առաջնորդին եւ պետական այրերին Ֆեթր տօնի առիթով

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն Իսլամական Ֆեթր տօնի առիթով յանուն Թեհրանի հայոց թեմի ողջ ժողովականութեան եւ ժողովրդին շնորհաւորական գրեր յղեց Յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին, Հանրապետութեան նախագահին, Օրէնսդիր եւ Դատական կառոյցների նախագահներին, պատկան նախարարներին եւ պետական այրերին։

Իր շնորհաւորական գրի մէջ առաջնորդ Սրբազան Հայրը անդրադառնալով կառավարութեան կորոնաժահրի յաղթահարման տարած աշխատանքներին մաղթեց, որ որքան հնարաւոր է արագ կերպով համաճարակի պատւաստը գտնւի, որպէսզի կարելի լինի աւելի մեծ աղէտների առաջքը առնել։

Այս առիթով մէկ անգամ եւս շնորհաւորում ենք Իրանի ազնիւ ժողովրդին Ֆեթր տօնի առիթով եւ բոլորին մաղթում ենք՝ առողջութիւն, յաջողութիւն եւ խաղաղ կեցութիւն։ Այս օրերին աշխարհը մեծ տագնապի եւ կորոնաժահրի մարտահրաւէրի դէմ-յանդիման է գտնւում։ Տօնական այս օրերին բոլորիս աղօթքն ու մաղթանքը այն է, որ մարդկութիւնը իր միասնականութեամբ կարողանայ որքան շուտ յաղթահարել այս համաճարակին եւ ժողովրդները վերագտնեն իրենց խաղաղութիւնն ու հոգեւոր կեանքը։

Դիւան ազգ. առաջնորդարանի

Թեհրանի հայոց թեմի

20 մայիսի 2020

Թեհրան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։