Հա

Համայնք

06/06/2020 - 12:20

Գնահատանքի հանդիպում

Կիրակի սոյն թւականի մայիսի 31-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի, թեմիս Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ խորհրդի անդամների ներկայութեամբ, ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ երկու նստաշրջան եւ ութ շարունակական տարիներ Իրանի Իսլ. խորհրդարանում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ժողովրդանւէր եւ հայրենանւէր ծառայութիւն մատուցած՝ դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի հանդիպումը։

Կիրակի սոյն թւականի մայիսի 31-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի, թեմիս Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ խորհրդի անդամների ներկայութեամբ, ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ երկու նստաշրջան եւ ութ շարունակական տարիներ Իրանի Իսլ. խորհրդարանում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ժողովրդանւէր եւ հայրենանւէր ծառայութիւն մատուցած՝ դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի հանդիպումը։

Հանդիպման սկզբին Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, խորհրդի անունից շնորհակալական խօսք ուղղեց դոկտ. Կարէն Խանլարեանին եւ յայտնեց, որ վերջին ութ տարիների ընթացքում կառոյցս վայելել է դոկտ. Խանլարեանի սիրւած եւ հոգեհարազատ ներկայութիւնը, որին զուգահեռ աչալրջութեամբ հետեւել եւ հետամուտ է եղել համայնքիս յուզող հարցերին եւ իր ազդեցիկ ներդրումն ի գործ դնելով, փորձել է հնարաւորինս լուծում տալ խնդիրներին։ Պրն. Արամեանը բարի երթ եւ կանաչ ճանապարհ մաղթեց դոկտ. Կարէն Խանլարեանին եւ յուսաց, որ նա դեռեւս աջակցելու է կառոյցիս՝ տարբեր ասպարէզներում։

Դոկտ. Կարէն Խանլարեանը իր ելոյթի ընթացքում յայտնեց, որ իր ծառայութեան ընթացքում ունեցել է Սրբազան Հօր եւ հերթական Պատգամաւորական ժողովների եւ Թեմական խորհուրդների աջակցութիւնը, որի համար յայտնեց իր երախտագիտութիւնը։ Դոկտ. Խանլարեանը ընդգծեց, որ ի տարբերութիւն միւս փոքրամասնութիւնների նկատի առնելով մեր համայնքային համակարգւած դրւածքը ազգային մարմինների աջակցութիւնը այն կարեւոր ազդակներից է, որը նպաստելու է պատգամաւորի առաքելութեան բարեյաջող ընթացքին։ Դոկտ. Խանլարեանը յայտնեց, որ չնայած իր հանգամանքը աւարտւել է, սակայն իր առաքելութիւնը դեռեւս շարունակելու է եւ անգամ աշխարհագրական հեռաւորութիւնները չեն խոչնդոտելու իր նւիրական ծառայութիւնը ցուցաբերելու աշխատանքում։ Դոկտ. Խանլարեանը իր խօսքերի աւարտին կարեւորութեամբ մատնանշեց, որ վստահ է նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, կը կարողանայ նոր դրսեւորումների հետ քայլ անել եւ լաւագոյն աշխատել ի նպաստ համայնքի շահերի եւ իրաւունքների պաշտպանման։

Հանդիպման ընթացքում Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Աշոտ Սինանին նաեւ որպէս ուսուցիչ շնորհակալութիւն յայտնեց դոկտ. Խանլարեանին, հայոց դպրոցների նկատմամբ իր ցուցաբերած ջանքերի կապակցութեամբ։ Նա ընդգծեց, որ դոկտ. Կարէն Խանլարեանը իր կարկառուն եւ փայլուն վեհութեամբ եւ համեստութեամբ, արդարացրել է իրեն վստահւած ծանր պարտականութիւն եւ հանգամանքը, որը ըստ իրեն դեռեւս այն շարունակելու է ուրիշ ասպարէզներում։

Թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հանդիպման աւարտին գնահատանքի եւ գոհունակութեան խօսք ուղղեց դոկտ. Կարէն Խանլարեանին, իր կատարած գործունէութեան կապակցութեամբ։

Սրբազան Հայրը յայտնեց, որ դոկտ. Խանլարեանը դեռեւս նախքան պատգամաւորի կոչում ստանալը, երկար տարիներ գործօն ներկայութիւն է ունեցել համայնքիս ազգային հասարակական կեանքում։

Սրբազան Հայրը անդրադառնալով պատգամաւորական ծանր եւ պատասխանատու կոչումին ընդգծեց. «Իրանահայ գաղութում պատգամաւորի առաքելութիւնը նւիրական է, քանի որ նա աշխատում է՝ թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին իմաստով երկու ճակատներում։ Ներքին ճակատում պատգամաւորի պարտականութիւնը կենտրոնացած է, որպէս մէկ ամբողջութիւն իրանահայ գաղութի բոլոր խաւերի եւ երեւոյթների վրայ եւ արտաքին երեսը՝ ոչ անպայմանօրէն պետական նաեւ համազգային իմաստով, քանի որ ուր որ երթայ ներկայանում է որպէս իրանահայ պատգամաւոր, ով պարտականութիւն ունի լաւագոյն կերպով ներկայացնել մեր համայնքը, ընդհանրապէս դրական երեւոյթներով»։

Սրբազան Հայրը յայտնեց, որ երկու ճակատների վրայ տարածւած գործը առաւել ծանր պարտականութիւն է, որը դոկտ. Կարէն Խանլարեանը լաւագոյն կերպով իրագործեց եւ վստահ է, որ նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը նաեւ նոյն ոգիով եւ նախանձախնդրութեամբ շարունակելու է իրեն վստահւած աշխատանքը։

Սրբազան Հայրը բարի երթ եւ նորանոր ձեռքբերումներ եւ յաջողութիւններ մաղթեց դոկտ. Կարէն Խանլարեանին։

Հանդիպման աւարտին Թեմական խորհուրդը Սրբազան Հօր ձեռամբ յուշանւէր յանձնեց դոկտ. Կարէն Խանլարեանին։

 

Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդ

3 յունիս 2020

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ Հայ ուսուցչին եւ Մշակոյթի տօնին նւիրւած հանդիսութիւն
    Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ Հայ ուսուցչին եւ Մշակոյթի տօնին նւիրւած հանդիսութիւն

    Սրբոց Թարգմանչաց եւ Հայ Մշակոյթի տօնը պատեհ առիթ է մեծարելու հայ ուսուցիչներին եւ իրօք նման առիթ տարիներ է ինչ լաւագոյնս օգտագործւում է համայնքում, որը սակայն երկու տարի է ինչ չի իրականացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

  • Սրբազան Հայրն ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ՝ ճրտպ. Ալբերտ Աճեմեանին
    Սրբազան Հայրն ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ՝ ճրտպ. Ալբերտ Աճեմեանին

    Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի 2021 թ.-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ՝ ճրտպ. Ալբերտ Աճեմեանին, ով երկար տարիներ շարունակ իր ներդրումն է ունեցել համայնքիս ազգային-հասարակական եւ եկեղեցական կեանքում:

  • Գումարւեց նորընտիր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդրանիկ նիստը
    Գումարւեց նորընտիր Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդրանիկ նիստը

     

    Կիրակի, հոկտեմբերի 10-ի երեկոյեան, ազգ. առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. նորընտիր Թեմական խորհրդի անդրանիկ նիստը՝ հրաւէրով եւ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանի եւ ատենադպիր՝ Յարութիւն Եղնազարեանի։

  • Թարգմանչաց տօն՝ առիթ զգաստութեան եւ զղջում-ապաշխարանքի
    Թարգմանչաց տօն՝ առիթ զգաստութեան եւ զղջում-ապաշխարանքի

    Մի ազգի, ժողովրդի ինքնութեան, ինքնատպութեան եւ շրջապատից տարբերելու գործօնը իր մշակոյթն է, իր գիրն ու գրականութիւնը, պատմութիւնն ու ճարտարապետութիւնը, երաժշտութիւնն ու մանրանկարչութիւնը, հոգեւոր երաժշտութիւնն ու գրականութիւնը յատկանշւած իր խորհրդի հոգեւոր բովանդակութեամբ։

  • Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տօնակատարւեց Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը
    Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տօնակատարւեց Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը

    Շաբաթ, 9 հոկտեմբերի 2021 թ.-ին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։

    Սրբոց Թարգմանչաց տօնը՝ տօնն է նաեւ Թեհրանի համանուն եկեղեցւոյ անւանակոչութեան: Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ձեռամբ արժ. Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։