Հա

Համայնք

24/06/2020 - 15:30

Հանդիպում՝ Իրան-Հայաստան Առեւտրական պալատի նախագահ՝ Հերւիկ Եարիջանեանի հետ

Ինչպէս տեղեկացնում է Իրան Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի գրասենեակը` յունիսի 23-ի առաւօտեան Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը հանդիպել է Իրան-Հայաստան Առեւտրական պալատի նախագահ՝ Հերւիկ Եարիջանեանի հետ:

Պրն. Եարիջանեանը նախ շնորհաւորել է պատգամաւորին ընտրութեան կապակցութեամբ ապա մանրամասն ներկայացրել Իրան-Հայաստան Առեւտրական պալատի դերը եւ նշանակութիւնը իր գործառոյթների շրջանակներում: Նա նաեւ իրենց աջակցութիւնն է յայտնել պատգամաւորին եւ նշել, որ միշտ նրա կողքին կը լինեն:

Պատգամաւոր Շահվերդեանը իր հերթին նախ շնորհակալութիւն է յայտնել պալատի նախագահին մանրամասներ ներկայացնելու համար, ապա նշել, որ բարձր է գնահատում պրն. Եարիջեանեանի եւ գործարարների գործունէութիւնը եւ այն մեծ բարեգործական աշխատանքները, որոնք իրականացւում են նրանց միջոցներով:

Արա Շահվերդեանը ներկայ է եղել նաեւ Եարիջանեան եղբայրների գործարանում` «Քարխանէ Խորշիդ-է դարեա-է շահր»-ում եւ մօտկից ծանօթացել գործարանի հնարաւորութիւններին եւ գործունէութեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։