Հա

Համայնք

30/06/2020 - 09:00

Խորհրդատւական հանդիպում` «Ծանօթացում 10-րդ դասարանի ուսումնական ճիւղերի հետ»

Սոյն թւականի յունիսի 21-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր խորհրդատւական-տեղեկատւական հանդիպում՝ 9-րդ դասարանի աշակերտների եւ նրանց ծնողների համար «Ծանօթացում 10-րդ դասարանի ուսումնական ճիւղերի հետ» թեմայով:

Սոյն թւականի յունիսի 21-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր խորհրդատւական-տեղեկատւական հանդիպում՝ 9-րդ դասարանի աշակերտների եւ նրանց ծնողների համար «Ծանօթացում 10-րդ դասարանի ուսումնական ճիւղերի հետ» թեմայով (هدایت تحصیلی و تعیین رشته پایه نهم):

Հանդիպմանը ներկայ էին, Կրթական խորհրդի անդամներից՝ փոխատենապետ՝ Կարինէ Բալըկճեանը, անդամներ՝ Անի Միրզախանեանը եւ Սիլւա Իսաղուլեանը, աշակերտներ, ծնողներ եւ ծնողական խորհրդի անդամներ: Կարինէ Բալըկճեանը ողջունելով ներկաներին, հակիրճ ներկայացրեց հանդիպման նպատակն ու կարեւորութիւնը:

Վերը նշւած թեմայով իր բացատրական տեղեակատւութիւնը ներկայացրեց մասնագիտութեամբ՝ հոգեբան, երկար տարիների փորձառու տեսուչ եւ կրթական խորհրդատու՝ Վահէ Բաբայեանը: Պրն. Բաբայեանի կողմից մանրամասնօրէն շուրջ 2 ժամ բացատրւեց միջնակարգ Բ օղակում դասաւանդւող ճիւղերը: Ինչպէս նաեւ անդրադարձաւ հայկական դպրոցներ յաճախելու եւ հայեցի դաստիարակութիւն ստանալու անհրաժեշտութեանը:

Այսպիսի հանդիպումները հնարաւորութիւն են ընձեռնում աշակերտներին տեղեկացւած լինելու եւ ճիշտ կողմնորոշւելու ապագայ մասնագիտութիւնների ընտրութեան հարցում:

Ելնելով աշակերտների եւ ծնողների գոհունակութիւնից եւ հանդիպման արդիւնաւէտութիւնից խորհուրդս յույս յայտնեց, որ նմանատիպ խորհրդատւական հանդիպումներ կը կազմակերպւեն յետագայ տարիներում եւս:

Կրթական խորհուրդը շնորհակալութիւն է յայտնում Վահէ Բաբայեանից, «Շանթ-Մարիամեան» դպրոցի փոխտեսչից եւ ծնողական խորհրդի անդամներից, հանդիպման նախապատրաստական աշխատանքներին իրենց ցուցաբերած օժանդակութեան համար:

 

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։